28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: կուտակումներ

Լոռիում կորոնավիրուսի ևս երկու դեպք է արձանագրվել. Մարզպետը սթափության կոչ է անում

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք, ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։  «Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Սա ևս մեկ անգամ մեզ սթափության կոչ հնչեցնելու առիթ է տալիս: Չնայած Պարետի ցուցումով սահմանված ավելի […]

Սորոսից ֆինանսավորվողների ներկայությունն Արցախում խոսուն փաստ է․ Հրապարակ

«Մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները բավականին հետաքրքիր պատկեր ձեւավորեցին Արցախի ներքաղաքական կյանքում։ Նախագահի 14 առաջադրված թեկնածուներից հիմնական պայքարն ընթացավ երեքի՝ Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի եւ Վիտալի Բալասանյանի միջեւ։ Բայց, ի զարմանս շատերի, Մայիլյանը, որը, ըստ տեղեկությունների, վայելում էր նաեւ հայաստանյան որոշ շրջանակների, այդ թվում՝ սորոսականների աջակցությունը, Բալասանյանին դուրս մղեց պայքարից՝ Հարությունյանից հետո […]

Արձանագրված խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա. Արփինե Հովհաննիսյան

Հայաստանի ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը  նախնական դիտարկումները՝ Արցախում տեղի ունեցած ընտրությունների մասին: Նա, մասնավորապես, նշել է. «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը եւ «Իրավական կրթություն» կազմակերպությունը իրականացրել են 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրությունների դիտարկումը: Դիտորդական առաքելությանը ներգրաված էին […]

Իշխանությունը պահն օգտագործում է, որպեսզի ուժեղացնի իր ավտորիտար բնույթը․ Արմեն Աշոտյան

Կառավարությունը փոխանակ փորձի վերջ ի վերջո արդյունավետ աշխատել հակահամաճակային և սոցիալ-տնտեսական քաղաքականությունների ուղղությամբ, պահն օգտագործում է, որպեսզի ուժեղացնի իր ավտորիտար բնույթը՝ այս անգամ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ մտցնելով մարդկանց անձնական իրավունքները ոտնահարող խայտառակ նախագիծ, որը բացարձակ համարժեք չէ այն նպատակներին, որը բարձրաձայնում են օրինագծի հեղինակները․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում այս համոզումը հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն […]

«Մեզանում հայավարի ամեն ինչ ծուռ հայելիների մեջ է դրված».Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ հպարտությունը յոթ մահացու մեղքերից մեկն է Ի՞նչի համար են պետությունները, ի՞նչու է մարդկությունը հորինել պետության գաղափարը եւ ինքն իրեն ներդրել պետությունների մեջ։ Թվում է, կարող ենք պատասխանել այս հարցին քաղաքագիտական, փիլիսոփայական, գիտահետազոտական, եւ այլ, անչափ «խելացի» կանոնները հաշվի առնելով։ Առաջարկում եմ ամբողջ գիտությունը […]

Արցախի իշխանություններին կոչ ենք անում նույնպես արտակարգ դրություն հայտարարել, և, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, հետաձգել մարտի 31-ին նախատեսված ընտրությունները . «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Արցախի իշխանություններին կոչ անելով հետաձգել մարտի 31-ին նախատեսված նախագահական ընտրությունը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սույն թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում նշանակված են Նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ։ Ներկայումս ընթանում է նախընտրական բավական լարված քարոզարշավ, որը աչքի է ընկնում մասնակից թեկնածուների և կուսակցությունների բազմազանությամբ ու ընտրողների բարձր քաղաքական […]

Արտակարգ դրությունը ԶԼՄ-ների համար է, հարսանիքներին չի վերաբերում․ Հրապարակ

«Տպավորություն է, թե երկրում հայտարարված արտակարգ դրության միակ նպատակը ԶԼՄ-ների բերանը փակելն ու նրանց լռեցնելն է։ Մի քանի օր է՝ մեր խմբագրությունն ահազանգեր է ստանում, որ մարզերում դեռեւս շարունակում են մի քանի հարյուր հոգանոց հարսանիքներ ու թաղումներ անել, եւ չկա որեւէ վերահսկողություն, ավելին՝ ամենուրեք, նաեւ խանութներում 20 հոգուց շատ ավելի մարդկանց կուտակումներ են։ Ստացվում է, […]

ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին Վրաստանի տարածքով Հայաստան չվերադառնալ

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն երկու երկրների միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան: Այս մասին, ըստ ՀՀ ԱԳՆ լրատվության ծառայության, հայտնել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը: «Վերջին օրերին ՀՀ ԱԳՆ-ն, Վրաստանում և ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները բազմիցս հայտնել են, որ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, շարունակվում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը», […]

Դե ձեզ տեսնեմ, ոնց եք կորոնավիրուսներին պինցետով քաշելու ու դիզինֆեկցիա անելու․ Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Կորոնավիրուսներին հատ-հատ պինցետով հանելու ենք ու արաղով դեզինֆեկցիա անենք». Այս խոսքերի հեղինակը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, Սահմանադրությամբ մեր պետության ղեկավարը, որը իր անձին սպառնացող առաջին իսկ վտանգից անմիջապես ինքնամեկուսացվեց և կրկնակի թեսթավորվեց: Մինչ կրկնակի թեսթավորումը Փաշինյանը կորոնավիրուսի մասին խոսում էր քամահրանքով և ծաղրով՝ իրեն հավատացող մեր քաղաքացիներին գցելով […]

Որ հաստատությունները պետք է փակվեն, որոնք՝ ոչ

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՄԱՍ 3 (ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ՏԱՐԲԵՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ) Թարմացված! ( որ հաստատությունները պետք է փակվեն, որոնք՝ ոչ) Երեկ ուշ գիշեր արդեն իսկ հրապարակվեց պարետի առաջին որոշումը, որով մարտի 17-ի ժամը 12։00-ից Հայաստանի Հանրապետության ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սա նշանակում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ