Ի՞նչ են անում Նիկոլ Փաշինյանն ու իր «թիմի» անդամներն ամենօրյա ռեժիմով․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ են անում Նիկոլ Փաշինյանն ու իր «թիմի» անդամներն ամենօրյա ռեժիմով։ Ֆեյսբուքյան էջերը վերածելով քուչի բազառի հարթակի, փուչ օրակարգեր գեներացնելով, նրանք լուծում են իրենց միակ խնդիրը՝ իշխանության պահպանումն ամեն գնով։ Սրանք հանրային հարթակները վերածել են անձնական վիրավորանքների տարածման վայրի, որտեղ քաղաքական հակառակորդները ներկայացվում են որպես […]