Այսօր գործ ունենք ավելի խորքային ու վտանգավոր գործընթացի հետ․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր գործ ունենք ավելի խորքային ու վտանգավոր գործընթացի հետ. սա մեկ օրվա իմպուլսիվ արձագանք չէ։ Խոսքը վերաբերում է հստակ գծագրված քաղաքական ծրագրի, որի նպատակն է ազգային ինքնության առանցքային ինստիտուտների հեղինակազրկումը և հանրության արժեքաբանական զրոյացումը։ Այս ռազմավարությունը միաժամանակ ծառայում է մի քանի նպատակների. հանրային օրակարգի վերահսկում, […]