29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 28, 2025

Պատարայի Ամենափրկիչ եկեղեցի

Պատարայի Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ Պատարա գյուղից 3կմ դեպի հյուսիս: Տեղացիներն այն ավելի հաճախ կոչում են Փրկչի վանք: Վանքի տարածքում պահպանվել է եկեղեցին, մոտակա բնակավայրը և հսկայական գերեզմանատունը: Պատարայի Ամենափրկիչը եռանավ բազիլիկ եկեղեցի է՝ ուղղանկյուն հատակագծով: Եկեղեցու խորանը գտնվում է արևելյան կողմում, ընդարձակ է և համեմատած եկեղեցու չափերի հետ` բավական մեծ: […]

Հաջը սկսվում է եկող շաբաթ /Տեսանյութ/

Սաուդյան Արաբիայում մուսուլմանական ուխտագնացությունը կսկսվի հունիսի 4-ին: Պաշտոնյաները հայտնում են, որ աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան մեկ միլիոն մուսուլման ուխտավորներ արդեն ժամանել են երկիր։ Երկուշաբթի օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսում Սաուդյան Արաբիայի հաջի նախարար Թաուֆիք ալ-Ռաբիան ասել է, որ աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան մեկ միլիոն ուխտավորներ արդեն ժամանել են երկիր։ Հաջը իսլամի հինգ հիմնասյուներից […]

Հումանոիդ ռոբոտները քիքբոքսինգի մրցաշարին են մասնակցել /Տեսանյութ/

The Times -ի փոխանցմամբ՝ Չինաստանի Հանչժոու քաղաքում  տեղի է ունեցել եզակի միջոցառում. աշխարհում առաջին քիքբոքսինգի մրցաշարը, որին մասնակցել են Unitree Robotics-ի ստեղծած մարդանման ռոբոտներ։ Մարտերին մասնակցել են 1.32 մետր հասակով և 35 կիլոգրամ քաշով ռոբոտներ, որոնք հեռակառավարվել են ինժեներների կողմից։ Մեքենաները ցուցադրել են մարտական ​​հիմնական հմտություններ՝ ձեռքով ու ոտքով հարվածներ, որոնց թվում՝ պտույտով հարվածներ և […]

ՔՊ-ի կողմից ՀՀԿ-ի նախաձեռնած Մեծ Հաղթանակի 80-ամյակի հայտարարության մերժումը անարգանք է նացիզմը հաղթած հերոսների նկատմամբ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ-ի կողմից ՀՀԿ-ի նախաձեռնած Մեծ Հաղթանակի 80-ամյակի հայտարարության մերժումը անարգանք է նացիզմը հաղթած հերոսների նկատմամբ։ ՔՊ  նիկոլական մեծամուսնությունը դեմ արտահայտվեց ՀՀԿ պատգամավորների/հիմնական զեկուցող՝ Տիգրան Աբրահամյան/ Մեծ Հաղթանակի 80-ամյակի հայտարարության նախագծին։ ՔՊ-ն իր քվեարկությամբ հնարավորություն չընձեռեց ԱԺ-ում ՀՀԿ -ական պատգամավորների նախաձեռնած հայտարարության քննարկմանը։ Սրանք նույնիսկ հարցի […]

Զոհերի թիվը գերազանցել է 1.2 միլիոնը /Տեսանյութ/

Fox News հեռուստաալիքի եթերում  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը նշել է ռուս-ուկրաինական հակամարտությունում կողմերի ընդհանուր կորուստները: Այն գերազանցել է 1.2 միլիոնը: Նրա խոսքով՝ այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ամերիկացի զինվորների թիվը։ «Մենք պետք է որքան հնարավոր է շուտ վերջ տանք այս հակամարտությանը»,- ասել է […]

Հայաստանի Հանրապետության փաստացի հռչակագիրն է, որը հրապարակել է Հայոց Ազգային խորհուրդը 1918-ի մայիսի 30-ին Թիֆլիսում

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Հայաստանի Հանրապետության փաստացի հռչակագիրն է, որը հրապարակել է Հայոց Ազգային խորհուրդը 1918-ի  մայիսի 30-ին Թիֆլիսում: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ, Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ […]

Մայիսի 28-ի խորհուրդն ինձ համար կա ու կմնա որպես հայ մարդու պայքարի, պատվախնդրության, անձնազոհության և սեփական արմատներին կառչելու խորհրդանշական օր

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Մայիսի 28-ի խորհուրդն ինձ համար կա ու կմնա որպես հայ մարդու պայքարի, պատվախնդրության, անձնազոհության և սեփական արմատներին կառչելու խորհրդանշական օր: Պատմության տարբեր հանգրվանային փուլերում բախտորոշ իրավիճակներ են լինում, երբ ժողովուրդները ընտրության առաջ են կանգնում` ընկրկե՞լ, հիասթափվե՞լ, հանձնվե՞լ, թե՞ արժանապատիվ պայքար մղել գոյության և […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում, քանի որ՝ թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը, hաղթանակ չխոստացող ամեն տեսակ ռացիոնալ հաշվարկները պարտվեցին արժանապատիվ ապրելու աներեր կամքին, հավատը ուժեղ գտնվեց վախից, ազատատենչությունը հաղթեց հոռետեսությանը, ազգային պատասխանատվությունը բարձր դասվեց հարմարվողականությունից, մեծ նպատակն ավելի կարևոր համարվեց, քան անձնական ապահովությունը, ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի