24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 18, 2024

Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել. պաշտոնական

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը Euromedia24.com-ի հետ զրույցում հաստատեց  ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար  Նարեկ Սարգսյանը։ Նշենք, որ երեկ երեկոյան տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Լուսաբացին սկսվեց հրաժարականների շքերթը։ Առաջին պաշտոնյան, ով հայտարարեց հրաժարականի մասին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն էր, որին հետևեց նաև Հակակոռուպցիոն դատարանի […]

Վատիկանից կվերադառնամ այսօր։ Աննայի այցը ավելի երկար կտևի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր իր միկրոբլոգում տեղեկացրել է՝ Վատիկանից այսօր կվերադառնա: «Կարճատև աշխատանքային այցով կլինեմ Վատիկանում. կվերադառնամ այսօր։ Աննայի այցը ավելի երկար կտևի»,- տեղեկացրել է վարչապետը՝ հրապարակելով նաև տեսանյութ: Ավելի վաղ հայտնել էինք՝ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան):  Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: […]

Այս անդարդ «բրիգադը»

«Հրապարակը» գրել է․ Անցած օրերին շատերի աչքից չէր վրիպել արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սուրեն Պապիկյանի անչափ բարձր տրամադրությունը խորհրդարանում: Նրանք բյուջեի նախագծի քննարկման վերջին երկու օրերին անընդհատ իրար ականջի բան են փսփսացել ու հռհռացել նիստերի դահլիճում: Իսկ երեկ մե խինդ, մե ուրախություն տարածվեց կառավարության շարքերում, երբ Գառնիկ Դանիելյանն իր ելույթում ասաց, […]

Հաջորդ կիրակնօրյա SMS-ները ծիծաղի տեղ չեն թողնելու

Որոշումները կայացնում է 1 հոգի՝ անհասկանալի մոտիվացիաներով. մի կիրակի երեկոյան կարող ենք իմանալ, որ ՀՀ-ն դուրս է եկել ՀԱՊԿ-ից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Խմած էր, հեծանիվից ընկել էր, SMS-ով, Skype-ով հանեց գործից, հեռախոսը վերցրել էին» և այլն։ Զավեշտի աստիճանն այնքան մեծ է, […]

Նիկոլի վարչապետության պարագայում երկրորդական է նախարարի կամ քննչականի պետի անունն ու ազգանունը

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նենց եք խառռնվել իրար, իբր Նիկոլն Արցախը հետ է բերել կամ ադրբեջանցիներից ազատագրել է ՀՀ օկուպացված տարածքները։ Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր։ Նիկոլի վարչապետության պարագայում երկրորդական է նախարարի կամ քննչականի պետի անունն ու ազգանունը։ Մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից՝ Հայաստանի ադրբեջանացման դեմ […]

Այսքան անարգված պետական պաշտոնյաներ Հայաստանում երբեք չէին եղել

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ու հիշեք, մարդիկ, որ պիտի համաձայնվեք զբաղեցնել այսօր թափուր մնացած պաշտոնները… Նրա համար դուք անարժեք մի բան եք, որոնց հեռացնում է ընդամենը whatsapp-ի մեկ հաղորդագրությամբ: Հիշեք բոլորդ, որ այս պահին դեռ պաշտոններ ունեք. Ձեզ էլ, երբ ուզի, մեկ հաղորդագրությամբ կհանի պաշտոններից: Հ.Գ. Այսքան անարգված պետական պաշտոնյաներ Հայաստանում […]

Կարեն Անդրեասյանը չհասցրեց ներշնչվել Նիկոլ Փաշինյանի սափրված տեսքով նկարից

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարեն Անդրեասյանը չհասցրեց ներշնչվել Նիկոլ Փաշինյանի սափրված տեսքով նկարից։ Նա հիմա ստիպված է լինելու հավերժ ներշնչվել նրա անթրաշ նկարից, որն իր հետ տուն պիտի տանի»։  

Արգիշտի Քյարամյանը ևս ազատման դիմում է գրել

MediaHub-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս ազատման դիմում է գրել։ Այսինքն՝ երեկ տարածվող լուրերը ճիշտ էին, որ նա ևս «միացել է» հրաժարականների այս շքերթին, չնայած որ Կոմիտեից պաշտոնական հաստատում չկար։ Մեզ ասացին, սակայն, որ Քյարամյանը հաստատ գրել է դիմում, քիչ ուշ նաև կլինի պաշտոնական հաստատում։ Քննչական կոմիտեից էլ մեզ ասացին՝ օրվա ընթացքում Կոմիտեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի