ՀՀԿ ԳՄ հայտարարությունը
Ս.թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների 20-ից ավելի կիրառման արդյունքում շուրջ 100 խաղաղ ցուցարարներ և իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը տեղի է ունեցել առանց նախազգուշացման, իսկ լուսաձայնային նռնակները նետվել են ցուցարարների այն հատվածում, որտեղ եղել են մանկահասակ երեխաներ և կանայք, […]