13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Առաջնորդվել ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ լրագրողների իրավունքների պաշտպանության ազնիվ մղումներով. ժուռնալիստների միության կոչը

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է հունիսի 12-ին իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված անհամաչափ գործողությունները, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչների թիրախավորումը և իշխանությունններից պահանջում է անհապաղ բացահայտել և քրեաիրավական գնահատականի արժանացնել ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ նման վերաբերմունքի համար պատասխանատու ոստիկանության պաշտոնյաներին։ Հակառակ դեպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրելու է քաղաքական իշխանությունը՝ ապացուցելով, որ լրագրողներին թիրախավորելու գործողությունը կատարվել է բարձրագույն իշխանության հրահանգով։

Միևնույն ժամանակ հրավիրում ենք տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, խոսքի ու մամուլի ազատության հարցերով զբաղվող բազմաթիվ կառույցների ուշադրությունը՝ կոչ անելով համարժեք գնահատականի արժանացնել տեղի ունեցածը՝ առաջնորդվելով ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ լրագրողների իրավունքների պաշտպանության ազնիվ մղումներով։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ