Զորավարժությունների «առաջին փուլում» ներառված են «Իսկանդեր» և «Կինժալ» հիպերձայնային հրթիռները և սա դիտվում է որպես նախազգուշացում Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին: ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիոն ստորաբաժանումների անձնակազմը զբաղված է ավիացիոն սպառազինության հատուկ մարտական առաջադրանքների կատարմամբ, ներառյալ «Կինժալ» աէրոբալիստիկ հիպերձայնային հրթիռների արձակմամբ: Հիշեցնենք, որ Մոսկվան բազմիցս խոսել է միջուկային զենքի իր զինանոցի և անվտանգության սպառնալիքի դեպքում դրանք տեղակայելու […]
Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Ադրբեջանի ղեկավարությունն սկսել է ապամոնտաժել Ստեփանակերտի բնակելի շենքերը։ Դատելով տարածված կադրերից՝ մայիսի սկզբին քանդել են մի ամբողջ թաղամաս և քաղաքային ավտոկայանը»։
Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին համազգային հնգօրյա սուգ է հայտարարել։ Երեկ տասնյակ հազարավոր սգավորները հավաքվել էին Թավրիզում՝ Ռաիսիի հրաժեշտի երթի համար։ Հունիսի 28-ին հաջորդ նախագահին ընտրելու համար ընտրություններ կանցկացվեն։ Մանրամասները՝ կից տեսանյութում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է Իրանի Իսլամական Հանրապետություն: «Ներկա եմ գտնվելու ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի եւ ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը»,-գրել է նա:
Վրեժխնդրություն, սուտ և անտեղյակություն․ այսպես է եկեղեցին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը։ Սիմոնյանն ասել էր, թե պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը։ «Խնդրո առարկա անձը, փաստորեն, մրցանակակիր լինելով թքելու մեջ, անխոցելի է նաև պոռոտախոսության գործում և առավել անմրցելի՝ անտեղյակության մեջ: Եթե խոսելուց առաջ չի ստացվում՝ գեթ պետք է փորձել դրանից […]
Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։ Շարժումը լավ ալիքի վրա է. թակում է դռները, որոնք հերթով բացվում են։ Ժամանակի ու համբերության խնդիր է միայն, հերթով բոլորը ներսից բացվելու են։ Մարդիկ հոգնել են այսօրվա վիճակից։ Մարդիկ ուզում են լսել մարդու խոսք՝ կարեկից, մտահոգ, կիրթ, և այդ առաքելությունը փայլուն կատարում է Բագրատ Սրբազանը։ Մարդիկ ուզում են լսել […]