23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչքան էլ նրանք անառակ են, բայց: Եկեղեցին արձագանքել է «հարկ վճարելու» մասին իշխանության հայտարարությանը

Վրեժխնդրություն, սուտ և անտեղյակություն․ այսպես է եկեղեցին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը։ Սիմոնյանն ասել էր, թե պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը։

«Խնդրո առարկա անձը, փաստորեն, մրցանակակիր լինելով թքելու մեջ, անխոցելի է նաև պոռոտախոսության գործում և առավել անմրցելի՝ անտեղյակության մեջ: Եթե խոսելուց առաջ չի ստացվում՝ գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները, մեղմ ասած, սուտ են»,-  «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ Սիմոնյանի հայտարարությունը վրեժխնդրություն է անվանել։ Ըստ նրա՝ իշխանության ներկայացուցիչները պետական մտածողությունը վերածել են անձնական քինախնդրության։

«Եկեղեցին գաղափարական պայքարի է ելել, եթե կարող եք, գաղափարական պայքարով հաղթեք»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդը։

Նա հավելել է, որ ռեպրեսիվ մեթոդներով են փորձում պայքարել եկեղեցու դեմ, սակայն դա նրանց չի հաջողվելու։

«Ուր են հասցրել սրանք պետական համակարգը` վերածել են անձնական քինախնդրության։ Մենք էլ կարող ենք քինախնդրությամբ մոտենալ և արգելել մտնել եկեղեցի։ Բայց կմնանք մեծահոգի, որովհետև ինչքան էլ նրանք անառակ, բայց մեր զավակներն են »,–ասել է Շիրակի թեմի առաջնորդը։

Նշենք, որ ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, այլև 2024թ–ի առաջին եռամսյակի տվյալներով՝ եկեղեցին 488–րդն է 1000 հարկ վճարողների ցանկում։ Եկեղեցին ունի բազում սպասավորներ ու աշխատակիցներ, ապրող, օգտվում է տարբեր աշխատանքային ծառայություններից, և, բնական է, որ հարկեր վճարվում են: Եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ