23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 29, 2024

Ուժ բերեք՝ չբարձրանա. ով էր համակարգում Վեհափառի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու գործողությունը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Ոստիկաններից զատ՝ չմոռանանք նաև նիկոլի ախռաննիկներին։ Հայտնի տեսանյութից պարզ երևում է, որ սկզբում Ամենայն Հայոց Հայրապետին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս շնաբարո դուրսպրծուկը*։ Լավ կլիներ՝ իմանայինք սրա անուն-ազգանունն ու պաշտոնը։ ԼՐԱՑՈՒՄ. Ըստ ականատեսների՝ գոռում էր «ուժ բերեք, ուժ բերեք, չբարձրանա»։ *եզրույթի հեղինակային իրավունքը պատկանում է դուրսպրծուկի շեֆին։ Տե՛ս 06.02.2020թ. ելույթն […]

Թեժ օր է լինելու. Ժողովուրդ

Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում. «Ժողովուրդ» Այսօր քաղաքական առումով թեժ օր է սպասվում: Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները կգնան խորհրդարան՝ դրանց մասնակցելու: Ազգային Ժողովում այսօր լինելու են Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ֆինանսների նախարար […]

Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը. Բագրատ Սրբազան

Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նախօրեին Սարդարապատի հուշահամալիրում Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպին։ Նրա խոսքով՝ նման պահվածքը դատապարտելի համարելն էլ քիչ է։ «Անձերից վերանալով՝ պետք է ասեմ, որ նույն Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք […]

Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների. Հրապարակ

Աթոռը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների։ Որոշ տեղեկություններով, ՔՊ-ի վերին օղակներում քննարկվում է իշխանության «պահապան» խմբեր ստեղծելու եւ սրբազանի առաջնորդած շարժման աջակիցների դեմ սադրանքներ ու հակընդդեմ գործողություններ իրականացնելու հարցը, եթե, իհարկե, առաջիկայում շարժումը նոր թափ հավաքի։ Այնպես, ինչպես արեցին 2020-ի նոյեմբերին` «Հեղափոխության պահապանների» խումբը զինելով եւ դաչաներում բնակեցնելով, մինչեւ պայքարի ալիքը […]

16 մլն 868 հազար դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Բագրատ Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա․ Ժողովուրդ

Մայիսի 9-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն իր գործողություններն իրականացնում է Երևանում, և հենց այդ օրվանից մայրաքաղաքում ՀՀ ներքին գործերի նախարարությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Ծառայության արդյունքում ակտիվ անհնազանդությունների, ակցիաների ընթացքում Երևան քաղաքի տարբեր հատվածներից բերման են ենթարկվել օրական 150-250 անձ։ Նկատելի է, որ կարմիր և սև բերետավորները, ոստիկանության զորքերը հաճախ ավելի շատ են, քան հենց […]

Պարգևներ հող հանձնողներին ու ջարդարարներին. Հրապարակ

Հանրապետության տոնի առիթով  Նիկոլ Փաշինյանը պարգեւատրել է բացառապես հող հանձնողներին ու նրանց աջակիցներին։ ՊՆ եւ ՆԳՆ բոլոր պաշտոնյաները, որոնք կոչումներ ստացան, երեւացող եւ չերեւացող ձեւերով ներգրավված են եղել հայրենավաճառության գործընթացին։ Դիցուք՝ Տավուշի դիրքերը պաշտպանող 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանն առանց դիմադրության հանձնեց դիրքերն Ադրբեջանին: Մենք ժամանակին գրել էինք, որ հանձնման օպերացիան բարեհաջող ավարտելու դեպքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի