Այս պահին Ալավերդու համայնքապետարանում ընթանում է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում եմ ես։ Այդ մասին հայտնում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը․ «Ամփոփում ենք այսօր կատարված աշխատանքները: Տեղեկացրեցի, որ Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք […]
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հանրապետության օրվա առթիվ․ «Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ։ Ռոբերտ Քոչարյան 28.05.2024թ.»
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Սարդարապատում միացավ Բագրատ Սրբազանին։ Սրբազանները միասին ծաղիկներ խոնարհեցին Սարդարապատում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Նիկոլ Փաշինյանը փախուստի մէջ է։ Վախկոտը միշտ էլ խուսափում է հանդիպումից։ Այդ մարդն ասում էր՝ Արցախը Հայաստան է ու վերջ, հիմա խուսափում է Արցախ անունը տալուց։ Չգիտե՞ք, որ նա ստախոս է։ Լրագրողների հարցին, թե ինչու է […]
Այդ մարդն այլևս որևէ ձևով կապ չունի մեր երկրի, մեր խորհրդանիշների հետ։ Ինքը հռչակել է պատմական ու իրական Հայաստանների մասին աբսուրդը։ Սա երևի իր մտքի մեջ պատմական Հայաստանի մաս է ու իրական Հայաստանի հետ կապ չունի։ Երկու պատճառով այդ մարդը չի եկել։ Մեկը՝ հասկացել է, որ սա իր տեղը չէ, մյուսը՝ երևի դրսից են ասել, […]
Լրագրող Դավիթ Սարգսյանը գրում է. Պատերազմների զոհերի այն բարեկամները, որոնք դեռևս խնդիր չեն տեսնում սրանց իշխանավարման մեջ, իմացած լինեն` հենց այս պահին թափառախումբը հերթական ռեստորանային խրախճանքի մեջ է` իրենց որդիների արյան վրա: – Այն արցախցիները, որոնք իրենց մեջ դեռևս ուժ չեն գտնում հայրենավաճառին մատնանշելու, իմացած լինեն` մի քանի ամսից այդ չնչին փոխհատուցումն էլ չեն ստանալու: […]
Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը: 1918թ. մայիսին հայկական կանոնավոր ուժերը եւ կամավորները կարողացան կյանքի ու մահու համար մղվող պայքարում փայլուն հաղթանակ տանել թվաքանակով անհամեմատ ավելի շատ թուրքական ուժերի նկատմամբ` թույլ չտալով նրանց ներխուժումը Երեւան: Հաղթանակը հայ ժողովրդին թույլ տվեց վերականգնել դարեր առաջ կորցրած պետականությունը: Ուղիղ 96 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային խորհուրդը […]
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայացրել է ԵԱՏՄ երկրներում բյուջեի կատարման տվյալները. 2024 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանը խիստ կրճատել է բյուջեի դեֆիցիտը, Հայաստանը գրեթե զրոյացրել է: Հայաստանի բյուջեի եկամուտներն ու ծախսերը կազմել են մոտ 1,3 մլրդ դոլար: Պետական պարտքը 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ աճել է Հայաստանում (13,1%), Ղազախստանում (3,2%), Ղրղզստանում (13,7%) և Ռուսաստանում […]
Այսօր Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 28-31-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 8-10 աստիճանով։ Այսօր կարճատև անձրև և ամպրոպ է կանխատեսվում է նաև Երևանում։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 25-27, գիշերը` 14-16 աստիճան տաքություն։