23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 18, 2024

Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը

Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ Հայաստանի մնացած հատվածին։ […]

Արդեն երկու շաբաթ է՝ ԱԱԾ-ն ստուգում է. Փաստինֆո

Ն․Փ․-ի իրավապահ մարմիններն արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ ստուգում են, ստուգում և որևէ կերպ չեն կարողանում հասկանալ՝ ինչպես վարվել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի հիման վրա ներկայացված հանցագործության մասին հաղորդման հետ։ Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում […]

Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել. Հրապարակ

Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել, նաեւ՝ մտահոգ։ Նա ոչ մի բառ չի ասել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասին, անգամ չի ուղղորդել, թե ինչպես պահեն իրենց ՔՊ-ականներն այս օրերին, որ ավելորդ հույզեր չբորբոքեն։ Հանդիպման ժամանակ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։ Թե ինչու են […]

Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի. Փաստ

Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է՝ հանուն ճշմարտության և արդարության: Այսպիսին է Տավուշից սկիզբ առած ու շարունակվող շարժման հիմնական ուղերձը: Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում շարժումը առաջադրեց իշխանափոխության պահանջ, շատերն են համոզված, որ մեր պետության շուրջ և ներսում առկա խնդիրների լուծումը պետք է սկսել գործող իշխանությունների հեռացմամբ: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է՝ […]

Սարսափում են իրենց արտոնյալ կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու հեռանկարից. Փաստ

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ նաև կոռուպցիայի դեմ պայքարի ու «թալանին» վերջ դնելու լոզունգներով։ Նա արդեն 6 տարի կառավարում է, բայց դեռ խոսում է «նախկին թալանչիներին» պատժելու և «գողացածը» հետ բերելու մասին։ Ժամանակ առ ժամանակ իրավապահների կողմից հաղորդագրություններ են տարածվում, և դրանց շուրջ ֆոն է ստեղծվում, թե իսկապես պայքարում են կոռուպցիայի դեմ: Ավելին, դեռևս կան մարդիկ, […]

Բանտարկյալները կմեկնեն պատերազմ /Տեսանյութ/

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս քրեական օրենսգրքի որոշ հոդվածների համար ազատազրկման դատապարտված բանտարկյալների մոբիլիզացնել Ուկրաինայի զինված ուժերի շարքերը։ Հանցագործության որոշ տեսակներ կատարած անձինք կարող են մասնակցել մարտական  գործողություններին, սակայն  ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ դիտավորյալ սպանության, բռնաբարության, սեռական բռնության համար դատապարտվածները չեն կարող զորակոչվել։ Կստեղծվեն հատուկ ստորաբաժանումներ, որտեղ էլ կծառայեն բանտարկյալները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի