26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2024

Դուք այլևս կորցրել եք ՀՀ քաղաքացու նկատմամբ որևէ գործողության իրականացման իրավական և բարոյական հնարավորությունը․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «թուրք նիկոլին ծառայողը չի կարող հայ ոստիկան,  հայ քննիչ կամ հայ իրավապահ կոչվել։ Դուք այլևս կորցրել եք ՀՀ քաղաքացու նկատմամբ որևէ գործողության իրականացման իրավական և բարոյական հնարավորությունը»։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ հանդիպել ենք ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ հանդիպել ենք ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին: Հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների,  սահմանների դելիմիտացիա/դեմարկացիային վերաբերվող հարցեր, ինչպես նաև` Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության հետ կապված խնդիրները: Այս համատեքստում, դեսպանի հետ զրույցում, մատնանշեցինք Հայաստանի քաղբանտարկյալների առկայության, […]

Հնդկաստանում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները /Տեսանյութ/

Ընտրությունները Հնդկաստանում ավանդաբար անցկացվում են մի քանի փուլով` պայմանավորված ընտրողների մեծ թվով, ընտրական պաշտոնյաների և քվեարկության մեքենաների տեղակայման սահմանափակ կարողությունների և որոշ շրջաններում անհասանելիության պատճառով: Քվեարկության առաջին օրը՝ ապրիլի 19-ին, անցել է առանց էական միջադեպերի։ Մինչև հունիսի 1-ը կլինի ևս հինգ փուլ։ Ընտրություններ են անցկացվում 13 նահանգներում ու միութենական տարածքներում, որոշվում է խորհրդարանի ստորին պալատի […]

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը։ «Տեխնիկապես ավարտվել, նշանակում է, որ արձանագրվել, վերահաստատվել է այն հատվածը, որով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը՝ համաձայն Ալմաթայի հռչակագրի։ Այսինքն Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանի անցման կետերում են այդ սյուները տեղադրված», – նշեց Խաչատրյանը։ Կառավարությունը երեկ […]

Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ կարճ. դաշտ նետած այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը։ Ադրբեջանը ՉՈՒՆԻ բավարար գազ իր ներքին շուկան ապահովելու համար։ Արտաքին պարտավորություններն էլ հազիվ-հազիվ են կարողանալու փակել։ Ըստ այդմ ներքին շուկայի համար ռուսական գազ են գնում, իսկ սեփական գազն ուղղում են արտասահման, մասնավորապես […]

Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք, էդ թափած արյունը ոչ մեկը չի մարսելու. Տավուշում են Արցախյան պատերազմում վիրավորված տղաները /Տեսանյութ/

Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք, էդ թափած արյունը ոչ մեկը չի մարսելու, բոլորը պատասխան են տալու. մեզ են միացել Արցախյան պատերազմում վիրավորված տղաները ___ Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է Պայքար. Օր 8. ՀՀ Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության

Սակրավորներ կան՝ հրաժարվում են ականազերծման աշխատանքներ իրականացնել, որոշները ազատման դիմում են գրել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ երեկ Կիրանց գյուղում այդպես էլ ականազերծման աշխատանքներ չեն իրականացվել, քանի որ մարդիկ փակել էին ճանապարհը։ Փոխարենը ականազերծում է իրականացվել Բերքաբեր գյուղի հատվածում, որտեղ էլ ականի պայթյունից զինծառայող էր վնասվել։ «Տեղեկություններ ունենք, որ սակրավորներ կան՝ շատ դեպքերում հրաժարվում են ականազերծման աշխատանքներ իրականացնել, որոշները ազատման դիմում են գրել։ Նրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի