26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2024

Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դուք չեք գտնելու այս իշխանության գեթ մեկ աջակից, երբ այս իշխանության դիրքերը սկսեն սասանվել: Դուք չեք գտնելու գեթ մեկ ագրեսիվ ոստիկան, երբ այս իշխանության դիրքերը սկսեն սասանվել:Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն: Ոչ իր ֆեյքերը, ոչ իր «քաղ. […]

Փաշինյանը Քաղաքացու օրվան նվիրված ուղերձ է հղել

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը, որը մեր տոնացույցում հայտնվեց 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, նշանավորելու դե ֆակտո հաստատումը վաղուց ի վեր հայտարարված այն բանաձեւի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այդ բանաձեւն այլեւս անշրջելի իրողություն է Հայաստանում, եւ ապացուցվում է նաեւ վերջին տարիների իրադարձություններով, […]

Կիրանցիներին միացած զինծառայողների դեպքի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ քննչական կոմիտե

Մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի […]

Կեղծ բարեպաշտների ժամանակն ու… «ամնեզիան». Փաստ

Այն, ինչ տեղի ունեցավ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի Անմար կրակի մոտ, երբ այնտեղ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ փոքր դստեր հետ, իհարկե, արժանի է հանգամանալի դիտարկման: Քննարկումներ շատ եղան կատարվածից անմիջապես հետո: Բայց կան բաներ, որոնց կողքով, այնուամենայնիվ, չենք կարող անտարբեր անցնել ու չարձագանքել: Դեռ մի կողմ դնենք այն հարցը, […]

Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞…

Հրանտ Խալաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նկատի ունենալով կեսգիշերին մոտ 20 սահմանապահների, զինվորականների զենքը վայր դնելու ու տավուշյան շարժմանը միանալու փաստը: Նա, մասնավորապես, գրել է.««Ժողովուրդ»-ը ՀՀ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք զինծառայողներին պատասխանատվության ենթարկելու են: Ի պատասխան` ասաց . «Չէ, ընդհանրապես մենք որեւէ գործ չենք հարուցել, ոչ մեկի քաղաքական հայացքներով որեւէ […]

Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը սարսափում է ադրբեջանցի փախստականների վերադարձից. Հրապարակ

Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները» կվերադառնան Հայաստան, թեեւ ոմանք չեն հավատացել, որ ադրբեջանցիները կհամարձակվեն դա անել։ Սակայն Ալիեւի շարունակական պնդումները կասկածի տեղիք չեն տալիս։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ սա միակ հարցն է, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց։ Եվ երբ կուսակցական հավաքներից մեկի ժամանակ թեման թեժ քննարկվել է, Փաշինյանը […]

Մոտ 20 պայմանագրային զինծառայող է միացել Կիրանցում տավուշցիների պայքարին /Տեսանյութ/

Մոտ 20 պայմանագրային զինծառայող է միացել Կիրանցում տավուշցիների պայքարին այն բանից հետո, երբ գյուղացիների նկատմամբ ոստիկանները լուսաձայնային նռնակներ կիրառեցին:  Ակցիայի մասնակիցները նրանց դիմավորեցին ծափողջյուններով:  

Իշխանությունն անցնում է պլան «Բ»-ի. Փաստ

Գաղտնիք չէ, որ այս օրերին ընդդեմ գործող իշխանությունների հանձնողական քաղաքականությանը տարվող պայքարում առանցքային դերում է Հայ առաքելական եկեղեցին, ի մասնավորի՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, որն այս օրերին գտնվում է զարգացումների կիզակետում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազանի ակտիվության գործոնը լրջորեն անհանգստացնում է իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին, որը հիանալի հասկանում է, թե ինչպիսի «ձնագնդի էֆեկտ» կարող […]

Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». Փաստ

Վերջին մի քանի օրերին անհնազանդության ակցիաներ են ոչ միայն Տավուշում, այլև հանրապետության այլ բնակավայրերում: Փակվում են միջպետական ճանապարհներ, իրականացվում են այլ միջոցառումներ: Ինչպես երևում է, սա լրջորեն անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին, որը նորից ժողովրդի դեմ է հանել ողջ իրավապահ համակարգը և ոչ միայն: Բացի ճանապարհ փակողների նկատմամբ «կմճտող» ոստիկանների կողմից իրականացվող բիրտ գործողություններից, կիրառվում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի