26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 23, 2024

Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները

«Հարգում ենք սահմանազատման հանձնաժողովների նիստում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին, գրում է Mehr-ը: «Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում երկու երկրների գործադրած ջանքերը՝ ուղղված սահմանային խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելուն», – […]

Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում. ՆԳՆ

Ի պատասխան սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու եւ քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում, հայտնում են ՆԳՆ-ից։ Տեղեկացնում ենք նաեւ, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության […]

Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու այսօրվա «զարգացումները». Փաստ

Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղաքական շրջանակներն անհանգստություն էին հայտնում, իսկ իշխանական շրջանակները մատնանշում […]

Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ Ժողովուրդ

Ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ, ակնհայտ դարձավ քաղաքական հետապնդման գործիք։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով գնահատական տալ կատարված խայտառակ աննախադեպ բռնությանը եւ սեռական նսեմացման դեպքին: Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած դիմակավորված անձինք ոստիկանական մեքենայից […]

Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ Հրապարակ

Իշխանությունն արդեն մի քանի օր է՝ Տավուշի Կիրանց, Ոսկեպար գյուղերում սադրիչների է գործի դրել, փորձում է խժդժություններ հրահրել, պառակտել շարժումը, հուսահատեցնել մարդկանց: Նախօրեին Բագրատաշենի ճանապարհը փակած ժողովրդի վրա ՈՒԱԶ-ը քշելու եւ «ճզմելու» հրահանգ տված Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրիկ Նարիմանի Հարությունյանը, ըստ տավուշցիների, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մտերիմն է եւ հենց նրա հրահանգով է գործել։ Արդյունքում […]

Ես իմ գործերով նստած եմ Երեւանում․ Կոռնիձորի Արո

Մինչ տավուշցիներն անզեն, անպաշտպան կռիվ են տալիս գյուղերը պահելու համար, հայտնի զինվորականները լռում են։ Հայտնիներից մեկն էլ Կոռնիձորի Արոն է՝ Արայիկ Խուդավերդյանը։ «Հրապարակ»-ը փորձեց հասկանալ, թե հայտնի զինվորականն ինչի է պատրաստ հանուն Տավուշի, գնալո՞ւ է կռվելու Տավուշի հանձնվող գյուղերի համար։ – Հայտնի զինվորական եք, չեք խոսում, ժողովուրդը սպասում է զինվորականների կոչին, քայլերին, ի՞նչ եք պատրաստվում […]

ԱԳՆ-ն մեկնաբանում է՝ Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ Ժողովուրդ

Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը: Վերջինս հանդիպումներ էր ունեցել Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ պաշտոնական այցով Հայաստան եկած Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այդպես էլ չայցելեց Ծիծեռնակաբերդ, որը մինչ այս պարտադիր էր գրեթե բոլոր պետական այցերի ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԳՆ՝ պարզելու՝ Ղազախստանի նախագահի […]

Ուղղաթիռների բախման պատճառով զոհվել է տասը մարդ /Տեսանյութ/

Մալայզիայի թագավորական նավատորմի ռազմական շքերթի փորձի ժամանակ օդում բախվել են ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռներ: 2 ուղղաթիռների ողջ անձնակազմը զոհվել է: Տեղական ԶԼՄ-ներում հրապարակված ողբերգական  կադրերում մի ուղղաթիռը կոտրել է  մյուսի պտուտակը: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:30-ին (BST 02:30) Մալայզիայի Լումուտ քաղաքում, որտեղ տեղակայված է ռազմածովային ուժերի բազան: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. Փաստ

Տավուշում ստեղծված իրավիճակը գնալով ավելի է թեժանում: Տավուշցիների ու ընդհանրապես ընդդեմ իշխանությունների հանձնողականության բոլոր պայքարողների հասցեին այս օրերին իշխանությունները կեղտոտ քարոզարշավ են կազմակերպել։ Սակայն ուշագրավ է, որ առաջին պլան են մղվել մերձիշխանական մշտական սատելիտները, մի քանի ֆեյսբուքյան հայհոյողներ ու ֆեյքային ողջ արսենալը: Իսկ իշխանության ներկայացուցիչները մեծամասամբ հրապարակային ոչ մի հոդաբաշխ բացատրություն չեն տալիս տեղի ունեցողի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի