22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2022

Հայերի «սեւ ցուցակ» երկու մարդու մոտ կա՝ Իլհամ Ալիեւի ու Նիկոլ Փաշինյանի. Քրիստինե Վարդանյան

«Ես այստեղ եմ ոչ միայն զորակցելու ցույցի մասնակիցներին, հետեւելու, որ նրանց իրավունքները պաշտպանված լինեն, այլ նաեւ իմ վրդովմունքը հայտնելու եւ որպես քաղաքացի, եւ որպես պատգամավոր, իմ վրդովմունքը հայտնելու այս աննախադեպ ապօրինությանը», – այսօր ՀՀ ԱԳՆ-ի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ թեեւ վրեժխնդրությամբ երկիր չես կառուցի, […]

Բազմաթիվ արհավիրքների միջով անցած եզդի ժողովուրդը վերածնվելու է, վերածնվելու է նաև գալիք հզոր և անվտանգ Հայաստանում. Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր՝ օգոստոսի 3-ին, մենք միասին ոգեկոչում ենք 2014թ․ Իրաքի հյուսիսում ահաբեկչական կազմավորումների հրոսակների կողմից եզդի ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Իրեն քաղաքակիրթ համարող համաշխարհային հանրության աչքի առջև, իսկ շատ դեպքերում՝ քար լռության պայմաններում, արդեն 21-րդ դարում մի ողջ հինավուրց ժողովուրդ իր բնօրրան Սինջարում […]

«Թափուր են մնացել մասնագիտություններ, որոնք պահանջարկ ունեն աշխատաշուկայում». ԿԳՄՍՆ պաշտոնյա

«2022-23 ուս տարվա ընդունելության քննությունների մրցույթն ամփոփված է հիմնական եւ լրացուցիչ փուլերի առումով: Այս տարի եւս կիրառվել է մեկ մասնագիտություն՝ մեկ բուհ սկզբունքը», – «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: Նա ամփոփեց ընդունելության արդյունքները եւ ներկայացրեց հեռակա ընդունելության կարգի փոփոխությունը: Փաստեց, որ 22000 տեղից 16000-ը […]

Ադրբեջանի նման պահվածքը մեկ պատճառ ունի՝ Հայաստանում պետական իշխանության բացակայություն. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ՀՀ ԱԽՔ պաշտոն զբաղեցնողն ասում է՝ Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։ Իսկ ՀՀ 41 քառ. կմ տարածք նվաճելը, Շուշին ու Հադրութն օկուպացնելը, Գորիս-Կապան ճանապարհը փակելու, մաքսակետ տեղակայելու եւ հայ ռազմագերիներին դատապարտելու Ադրբեջանի իրավունքն ո՞վ է լեգիտիմացրել։   Կարո՞ղ է ՝  […]

«Պաշտպանության բանակը պետք է մեկնաբանի թե ինչո՞ւ, ինչ փաստաթղթի հիման վրա է հրատապ զորացրում իրականացվում». Տիգրան Աբրահամյան

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության  պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն 2 օր է ամենատարբեր աղբյուրներով շրջանառվում է Հայաստանից Արցախ զորակոչված պարտադիր ժամկետային զինծառայողների վերջին զորակոչը շտապ զորացրելու մասին լուրերը։   Հիշեցնեմ, որ ՀՀ-ից Արցախ վերջին անգամ զորակոչ եղել է 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականի ձմռանն անցկացված զորակոչին, […]

Արցախն ու Հայաստանի հարավային տարածքների ապագան վտանգի տակ է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյասն իր էջում գրել է.   «Ընդդիմության միտինգներն ու բողոքի ակցիաները հեգնողներ, կողքից հարևանցի նայողներ, անտարբեր անցնողներ. ձեր այդ կեցվածքի մասին չպատմեք ձեր ապագա թոռներին ու երեխաներին:   Նրանք բոլորը լինելու են Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներ, պատվարժան ու հայրենասեր հայեր: Եվ եթե այդպես շարունակեք, չի բացառվում, որ ձեր այսօրվա վարքը ամոթի […]

Ամեն ինչ շատ պարզ է։ Երրորդ ճանապարհ հայտնի չէ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Համաշխարհային պատմությանը հայտնի են երկու տիպի հասարակություններ ու իշխանավորներ. Առաջինները ՝ հայրենիքի պարիսպն ամրապնդում են ու թույլ չեն տալիս պետության դարպասների ճեղքում։   Իսկ մյուս մասը՝պետության դարպասները բացում են ներսից ու թշնամուն հրավիրում են երկիր։ Առաջինները սերունդների օրհնանքին են արժանանում։   Վերջինները՝ անեծքին։ Ամեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի