22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2022

Թե մենք ինչ ենք արել, որ Բերձորը չհանձնվի՝ դա արդեն լուրջ է ու սարսափելի. Արթուր Ղազինյան

Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ Բերձորը երեկ չի հանձնվել, Բերձորը հանձնվել է 2020թ նոյեմբերի 9-ին, իսկ այդ հանձնումը լեգիտիմացվել է 2021թ խորհրդարանական ընտրություններով։ Ղազինյանի խոսքով՝ Բերձորը հանձնել են ԳՇ այն գեներալները, որոնք 2021թ փետրվարին պահանջում էին «դավաճանի հրաժարականը, հետո դիմում վարչական դատարան»։ «Բերձորը հանձնել են ընտրություններին «ապագա կա ապագա» ընտրած 680.000» հպարտ քաղաքացիները, […]

«Նիկոլը երեկ հաստատեց, որ Բերձորն ու Աղավնոն հանձնվելու են Ադրբեջանին». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը երեկ հաստատեց, որ Բերձորն ու Աղավնոն հանձնվելու են Ադրբեջանին։   Նիկոլը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ սկսելու նոր հիմքեր է նախապատրաստում։ Նիկոլը երեկ թքեց Ռուսաստանի վրա։   Նիկոլը երեկ Սփյուռքին մեղադրեց «քծիպ» լինելու մեջ։ Նիկոլը երեկ, 3.30 ժամում ստի եւ բլեֆի գինեսյան նոր ռեկորդ սահմանեց։ Այդ […]

«Կապիտուլյանտական անբարո մենախոսությունը հետևյալի մասին էր». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Աշխարհում չի եղել մի երկիր, որի ղեկավարը` քաղաքական ձախողումներից, ռազմական խոշոր պարտությունից, հսկայական տարածքներ կորցնելուց և բանակը ջլատելուց հետո` ոչ միայն կենդանի լինի կամ ազատության մեջ, այլ նաև շարունակի ցինիկ ասուլիսներ տալ:   Չի եղել և չկա այդպիսի բան: Ոչ ամենահետամնաց աֆրիկյան ժամանակակից Մասսայի ցեղը կհանդուրժեր նման բան, […]

Ազգային ժողովում անվտանգության նոր «միջոց» են կիրառել․ «Հրապարակ»

«Ազգային ժողովում օրեցօր ուժեղացնում են հսկողությունը։ Զոդված դարպասներից, նոր մետաղորսիչ սարքերի տեղադրումից, լրագրողների համար խորհրդարանի միջանցքը զոնայավորելուց՝ տեղաշարժը սահմանափակելուց զատ, երեկ նոր «միջոց» են կիրառել։ Խորհրդարանում հավատարմագրված մեր լրագրողը ոչ միայն անցել է ռենտգեն սարքի միջով, պայուսակն էլ մեկ այլ սարքով են անցկացրել, այլեւ դրանից հետո անհատական զննության է ենթարկվել։ Անվտանգության աշխատողներն ասել են, որ […]

Ի վերջո, մանդատից կհրաժարվի՞ քպական պատգամավորը. «Փաստ»

«Հունիսի 19-ին Ապարանում տեղի ունեցած սպանությունների թեման իշխանությունները փորձեցին «ջրել» և իրենցից հեռացնել, սակայն լրատվամիջոցները նշում էին, որ այդ իրադարձությունների գլխավոր գործող անձինք ԱԽ քպական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի քպական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատներն են եղել: Ավելին, կրակոցների հետևանքով մահացածների ու տուժածների հարազատները շաբաթ օրը բողոքի ակցիա իրականացրեցին Ապարանի ոստիկանության դիմաց՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել […]

«Քանի դեռ նիկոլն է բանակցում միշտ լինելու են նորանոր զիջումներ». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտուլյանտի՝ վերջին շրջանում հնչեցրած մտքերը, գաղափարները և ապագայի վերաբերյալ նրա տեսլականը, անկասկած խոսում են նոր զիջումների, նոր նվաստացումների և նոր պատերազմի մասին։ Նա բացահայտ հայտարարում է, որ բանակցություններում չկան ձեռքբերումներ, նա բացահայտ ասում է,որ ադրբեջանական հռետորաբանությունը չի փոխել։ Մարդկանց պատերազմով վախեցնելով, նա գործի է […]

«Հանրության ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել 2 խնդրի շուրջ». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է շարժվել խաղաղության օրակարգով և Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք է ձևավորում։ Հանրության ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել 2 խնդրի շուրջ։ Առաջին, Փաշինյանը փաստացի ասում է, որ իր հռչակած քաղաքական օրակարգը՝ «խաղաղության դարաշրջանը» փլուզվել է և մեր քաղաքացիներին տված առանցքային […]

Ներկուսակցական կոռուպցիա. ՔՊ-ականները պայքարում են վարչության անդամ դառնալու համար․ «Ժողովուրդ»

Քաղաքական իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները լրջագույնս են պատրաստվում կուսակցության՝ հոկտեմբեր ամսին կայանալիք համագումարին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցության անդամ պատգամավորները վերջին շրջանում մարզային հանդիպումների են մեկնում, հանդիպում կուսակցության տարածքային ներկայացուցիչների հետ ու փորձում սիրաշահել նրանց: Սիրաշահելու նպատակն այն է, որ կուսակցության տարածքային խորհրդի անդամներն ու նախագահները, որ համագումարի ժամանակ որպես պատվիրակ են ներկայանալու, ՔՊ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի