Թե մենք ինչ ենք արել, որ Բերձորը չհանձնվի՝ դա արդեն լուրջ է ու սարսափելի. Արթուր Ղազինյան
Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ Բերձորը երեկ չի հանձնվել, Բերձորը հանձնվել է 2020թ նոյեմբերի 9-ին, իսկ այդ հանձնումը լեգիտիմացվել է 2021թ խորհրդարանական ընտրություններով։
Ղազինյանի խոսքով՝ Բերձորը հանձնել են ԳՇ այն գեներալները, որոնք 2021թ փետրվարին պահանջում էին «դավաճանի հրաժարականը, հետո դիմում վարչական դատարան»։
Բերձորը հանձնել է ՀՀ գլխավոր դատախազը, որ վախեցավ կատարել իր սահմանադրական պարտականությունը՝ ձերբակալել ադրբեջանական գործակալներին ու պետական դավաճանին:
Բերձորը, ինչ որ առումով, հանձնել եմ նաև ես, որ այս մեկ տարվա ընթացքում չեմ կարողացել հասնել այս դավաճանի հեռացմանն ու պատժին:
Նիկոլի պարագայում ամեն ինչ պարզ է, նա ապացուցված ու հաստատված ադրբեջանական գործակալ է, պետական դավաճան, երեք «ագռավի սռոկ վզին դրած» ապրում է, ամեն ազատ օրը հրաշք է նրա համար:
Բայց թե մենք ինչ ենք արել, որ Բերձորը չհանձնվի՝ դա արդեն լուրջ է ու սարսափելի…», – Facebook-յան իր էջում գրել է Ղազինյանը։