Աշխատանքային խմբերը Մոսկվայում կկարողանան քննարկել, թե ինչպես ենք առաջ գնալու սահմանազատման և սահմանագծման գործընթացում. ԱԽ քարտուղար
Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովների մոսկովյան հանդիպման օրակարգում, բնականաբար, լինելու են սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերող հարցեր, այսինքն՝ որպես առաջին հանդիպման շարունակություն, որպեսզի աշխատանքային խմբերը կարողանան քննարկել, թե ինչպես ենք առաջ գնալու այս գործընթացում, կառավարութան նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Ինչ վերաբերում է հանդիպման օրվան և ժամին՝ աշխատանքային խմբի կողմից անպայման […]