04 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2023
KFC

Արարատ Միրզոյանը հեռանում է, Սասուն Միաքայելյանը՝ վերադառնում. «Հրապարակ»

627E1B09-EDC8-496A-A78F-08D6E8B0FDE9

ՔՊ վարչության անդամ դառնալու հայտերի ընդունման ժամկետը սպառված է․ 48 առաջադրում կա, գործող վարչությունից չի առաջադրվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչն անակնկալի է բերել ՔՊ շարքայիններին, որոնք ողջ օրը քննարկել են դրա պատճառները եւ մի քանի եզրահանգում արել։ Կա՛մ Արարատ Միրզոյանը չի կարողանում ներել Նիկոլ Փաշինյանին, նրան է կասկածում նոյեմբերի 9-ի գիշերն իր ծեծը կազմակերպելու հարցում, դրանից հետո էլ իրեն ԱԺ նախագահի պաշտոնից է զրկել, ուստի որոշել է ցույց տալ, որ չի ուզում նրա ղեկավարած վարչությունում լինել։ Ոմանք ավելի հեռուն գնացող հետեւություններ են արել, թե Միրզոյանին պատրաստում են ժառանգորդի դերի համար։

 

Ուշագրավ է, որ առաջադրվել է նաեւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը պատերազմից հետո հեռացել էր թիմից, անգամ պատգամավորական ցուցակում չընդգրկվեց: Որքան էլ զարմանալի է՝ չի առաջադրվել նաեւ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, փոխարենը Լենա Նազարյանն է առաջադրվել, իսկ նրա ամուսին Նարեկ Բաբայանը, որը գործող վարչության անդամ էր, չի առաջադրվել։ Առաջադրվել է նաեւ նախորդ վարչություն չմտած, ներկայումս վարչապետի կնոջ մտերիմ Մխիթար Հայրապետյանը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ