22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2022

Առերևույթ հանցանքները՝ հեչ, ձայնագրելը՝ մե՞ջ․ «Փաստ»

ԲԴԽ փաստացի երկու նախագահների զրույցի ձայնագրության մի հատվածի հրապարակայնացումը բավական մեծ աժիոտաժ առաջացրեց: Դե, շատ մեղմ ասած, այնպես չէ, որ երկու «սրբերի» զրույցի մասին է խոսքը: Այդուամենայնիվ, շատ ուշագրավ բացահայտումներ եղան: Սակայն ոչ պակաս հետաքրքիր էր իշխանամերձ, իսկ ավելի ճշգրիտ լինելու համար՝ «ջհանգիրյանամերձ» որոշ անձանց մանիպուլ յացիոն «թեզերը», թե սիրուն չէ «հացի սեղանի» շուրջ նստել […]

ԱՄՆ դեսպանի արձագանքը աղմկահարույց ձայնագրությանը. «Հրապարակ»

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հարցում էինք ուղարկել՝ խնդրելով գնահատական տալ ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի եւ լիազորությունները կասեցված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ 2021 թ․ փետրվարի 20-ին տեղի ունեցած խոսակցությանը, որը հրապարակվեց հունիսի 20-ին։ Հարցրել էինք՝ արդյոք դրանում առկա՞ է ԲԴԽ գործող նախագահ Գագիկ Ջհանգիրյանի կողմից արդարադատությանը միջամտելու, քաղաքական հրահանգ իրականացնելու եւ շանտաժով կամ այլ […]

Անձնիշխանությունն ու անարխիան՝ ընդդեմ ժողովրդավարության. «Փաստ»

Արտերկրում ներկայանալու և Հայաստանի մասին պատկերացում ձևավորելու համար իշխանությունները պարբերաբար շեշտում են ժողովրդավարության առաջընթացի մասին։ Փաշինյանը «հայկական ժողովրդավարությունը» նույնիսկ որակում է որպես Հայաստանի միջազգային բրենդ։ Իրականում այս որակումները չափազանց հեռու են իրականությունից, քանի որ Հայաստանում այսօր գործող համակարգը ավելի շատ ծաղր է ժողովրդավարության նկատմամբ, քան տեսանելի ժողովրդավարություն։ Իրական ժողովրդավարական երկրներում ժողովուրդն է իշխանության լեգիտիմ աղբյուրը, […]

Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի խաղերի ընթացքին

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հետևել է Ջերմուկում մեկնարկած՝ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարի 3-րդ խաղափուլի պարտիաների ընթացքին։ Հունիսի 19-28-ը կայանալիք մրցաշարին մասնակցում են շախմատում մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից և Հայաստանից։ Խաղերն ընթանում են «Ջերմուկ Աշխարհ» հյուրանոցային համալիրում և ուղիղ հեռարձակմամբ հասանելի են ամեն օր` ժամը 15:30-ին, մրցաշարի պաշտոնական […]

«Ի պատասխան շատերի զառանցանքներին, գանգատներին, մտահոգություններին և մեղադրանքներին». Տիգրան Վարդանյան

ՀՀԿ  խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզանից ոչ ոք չի մոռացել, որ Հանրապետականն ու նրա աջակիցները ազգակործան խունտայի միակ թիրախն էին իշխանազավթման պահին և դրանից երկար ժամանակ հետո, մինչև որոշ քաղաքական ուժեր և անհատներ սկսեցին հասկանալ այսպես կոչված թավշյա հեղափոխության իրական դրդապատճառներն ու, ինչպես ասում են, ծառն իր պտղից ճանաչեցին:   […]

«Դիմադրություն» շարժումը կրկին հանրահավաք է հրավիրում

«Դիմադրություն» շարժումը կրկին հանրահավաք է հրավիրում։ Առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ հունիսի 24-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա համահայկական դիմադրության հանրահավաքը։   Այսօր ևս՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակի հարակից այգում տեղի կունենա քննարկում ԲԴԽ նախագահի լիազորություններն ունեցող Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության և Արագածոտնի մարզում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ: Բանախոսներ են պատգամավոր Արծվիկ Մինասյանը, փաստաբաններ […]

Անփոփոխ հեռախոսային զրուցընկերը․ Նիկոլ Փաշինյանի միջպետական հեռախոսազրույցների վիճակագրությունը․ «Իրազեկ քաղաքացիների միավորում»

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բավական ինտենսիվ հեռախոսային կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ընդհանրապես, ուսումնասիրելով երկրի ղեկավարի պաշտոնական հեռախոսազրույցների վերաբերյալ տվյալները, կարելի է որոշակի պատկերացում կազմել կոնկրետ ժամանակաշրջանում տեղի ունեցող զարգացումների, առաջնահերթությունների և մարտահրավերների մասին:   Նախկինում մեր այս երկու հրապարակումներում (առաջին, երկրորդ) արդեն անդրադարձել ենք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման […]

Սերգեյ Լավրովը Բաքվում կքննարկի ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը

Հունիսի 23-24-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախատեսվում են բանակցություններ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ. սպասվում է հանդիպում նաև Ադրբեջանի նախագահի հետ։ Դիտարկվելու է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ամբողջ շրջանակը», – ասել է Զախարովան։ Նա նշել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի