Ադրբեջանական զինծառայողների շարժը լիարժեք վերահսկելի է․ ՊՆ–ն պարզաբանում է
Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում», չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես արդեն ներկայացվել է ս.թ. մարտի 21-ին ՀՀ ՊՆ կողմից տարածված պարզաբանման մեջ, սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, հետպատերազմյան շրջանում։ Ընդ որում, […]