Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՇՖ նախագահ
![](https://henaran.am/wp-content/uploads/2022/05/280311800_558409029188643_6133767158981834434_n-300x160.jpg)
Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը։ Ընտրությունում առաջադրվեց միայն ՀՀ երրորդ նախագահի թեկնածությունը։ Նա ընտրվեց միաձայ: Սերժ Սարգսյանը ՀՇՖ-ն գլխավորում է 2004 թվականից։ Նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվեց Սմբատ Լպուտյանը։