Սիրելի´ բարեկամներ Շատերիդ հայտնի է, որ մայիսի 14-ին ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: […]
Աստված և մարդ հարաբերության մեջ արդարության գրավականը, անշուշտ, նաև ապաշխարության պտուղներն են: Ավետարանական ողջ իրականությունը լեցուն է ապաշխարության հորդորներով, որովհետև սխալվելուց և մեղք գործելու հետո արդարությունը պահանջում է ապրել ինքնաքննությամբ, զղջմամբ և ապաշխարությամբ, մեղքերի թողության և քավության իրողությամբ սրբված: Մեղքերի պատճառով մենք զրկվում ենք Աստծո օրհնությունից: Եվ մենք, միայն մեր մեղքերը խոստովանելով է, որ […]
Հատված «Լայվ Ֆրանսիայի հրապարակից» ՝ – Մայիսի 3, 2022 Հովիկն ու Ռաֆան զրուցում են Տիգրան Աբրահամյանի, ԱԺ պատգամավորի եւ ռազմական հարցերով փորձագետի հետ: Պարոն Աբրահամյանը Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքներից մեկի ՝ Pativ Unem դաշինքի անդամ է: Armenian News Network
ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե աշխատասենյակ այցելելը Նիկոլն ու իր «արբանյակ-հաճախորդները» կաբինետի դռան առաջ հերթ կանգնել են համարում,ուրեմն նման կերպ ՀՀԿ պատգամավորների կաբինետների դռան առաջ իրենց մեծ ու փոքր «շեֆերը հերթ են կանգնել»։ Ամոթա, մի քիչ մեծացեք»։