23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 22, 2021

Խաչատուր Սուքիասյանը հանդիպման է կանչել լրագրող Նաիրի Հոխիկյանին ու պահանջել չքննադատել Նիկոլ Փաշինյանին. «Փաստինֆո»

«Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը շարունակում է ծառայություններ մատուցել իշխանություններին։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Սուքիասյանը «որս» է սկել հատկապես մեդիադաշտում հայտնի դեմքերի նկատմամբ։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սուքիասյանն հանդիպման է կանչել սոցցանցերով իշխանություններին բավական ակտիվ քննադատող լրագրող, թուրքագետ Նաիրի Հոխիկյանին։ Այն կայացել է փակ ֆորմատով։ Սուքիասյանը առաջարկ-պահանջ է ներկայացրել Հոխիկյանին՝ դադարեցնել իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին […]

Ծառայողական պարտականությունների կատարումից հրաժարվելը քրեական հանցագործություն է՝ նկարագրված ՀՀ Քրեական օրենսգիրք, 308-րդ հոդվածով

Հանրապետության նախագահը Արմեն Սարգսյանը հերթական անգամ պաշտոնապես հրաժարվել է իր ծառայողական պարտականությունները կատարելուց։ Այս մասին գրառում է կատարել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:  1․ Չի ստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը և չի դիմել Սահմանադրական դատարան։ Օրենքը ստորագրել և հրապարակել է ՀՀ ԱԺ նախագահը։  2․ […]

Հայաստանի տնտեսությունը տենդի մեջ է. Yerevan.today

Ինչպես և սպասելի էր, այս տարի ևս շարունակվում է Հայաստանի տնտեսական վիճակի վատթարացումը։ Անցյալ տարի տնտեսական անկումը կազմել էր 7,5 տոկոս։ Ներդրողները և ֆիզիկական անձիք իրենց գումարները հանում են մեր երկրից, ապրանքների և հատկապես սննդամթերքի գները բարձրանում են անընդհատ և թռիչքային տեմպով, մարդկանց եկամուտները չեն «հասցնում» գնաճի հետևից, աղքատությունը խորանում է, տնտեսական ակտիվությունը՝ մարում։ Այս […]

«Մեր ընտանիքը չքանդեք, քանդո՛ւմ եք, մենք ձեզ լավ գիտենք․․․»․ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչը՝ փոխնախարարին

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը ժամանեց Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ, որտեղ վաղ առավոտից բողոքի ակցիա և հացադուլ էին անցկացնում ծերատան խնամյալները։ Փոխնախարարը վստահեցրեց, որ Նորքի տուն-ինտերնատը փակելու, այն վաճառելու, և Երևանի թիվ 1 ինտերնատին միացնելու լուրերն իրականության հետ որևէ աղերս չունեն։ «Չկա՛ նման բան, ոչ մեկը ոչ մի բան չի վաճառելու․․․ Քանի որ […]

Կառավարության հայտարարության վերաբերյալ հաղորդումներ կներկայացվեն դատարան. Օնիկ Գասպարյանի փաստաբան․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին։ Tert.am- ի հետ զրույցում Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը, մեկնաբանելով Կառավարության հայտարարությունը, ասաց՝ գործադիրը արհամարհում է դատական ակտը, ինչի կապակցությամբ քրեական հոդվածներով համապատասխան հաղորդումներ կներկայացվեն իրավասու մարմիններին: «Օնիկ Գասպարյանը դատական ակտի ուժով ԳՇ պետ է, […]

Մեկուսացնել գրեագույն գլխավոր «վարակաբանին». Էլինար Վարդանյանի հոդվածը

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Էլինար Վարդանյանի հոդվածը։ Այն ամբողջությամբ՝ ստորև․ «Առողջապահության նախարարությունը երեկ հրապարակել էր վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսի համավարակի աճի ցուցանիշները, համաձայն որի՝ արձանագրվել է հիվանդության 7858 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (3487 դեպք) աճել է 125%-ով։ Ներկայացնելով վարակի վերարտադրության ցուցանիշը՝ 1.48, եզրակացրել է, որ եթե ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարող […]

Արտակ Դավթյանի ուղերձը

44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։ Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։ ՀՀ զինված ուժերը, […]

Հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին. ԱԳՆ խոսնակ

«The Human Rights Watch»-ը փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմական հանցագործությունները։ Ինչպես նշված է «The Human Rights Watch»-ի զեկույցում, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն իրականացվել են ռազմագերիների և քաղաքացիական պատանդների գերեվարության ողջ ընթացքում՝ ուղեկցվելով դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքով և խոշտանգումներով։ Զեկույցն ամրագրում է, որ բազմաթիվ հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված