Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մեհրիբան Ալիևան և նրանց դուստր Լեյլան այցելել են Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլիի և Խոջավենդի շրջաններ: Ինչպես հայտնում է minval.az-ը, Ալիևը դրել է Ֆիզուլի-Հադրութ ավտոմայրուղու կառուցման հիմքը:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ անհասկանալի է Հայաստանի իշխանությունների վարքագիծը պատերազմից հետո, թե ինչպես օրինակ՝ կարող է Ադրբեջանը վերահսկողության տակ վերցնել միջպետական ճանապարհի հատվածը։ Իրավիճակը, նրա խոսքով՝ անվտանգային առումով ավելի քան անկայուն է Սյունիքում, Գեղարքունիքում, նաեւ Արցախում։
Հայաստանում մարտի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 585 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 179 287-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 3277 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 16-ի դրությամբ մահվան այս […]
Իրականում՝ փորձելով իր օգտին լուծել ընթացիկ ճգնաժամը, զուգահեռ հարթությունում Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն անում է քայլեր, որոնք պայմանականորեն կարելի է դասել ռազմավարական բնույթի գործողությունների շարքին, և որոնց նպատակը սեփական իշխանության կերպի փոփոխությունն է․ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի դիկտատուրա, ինչի մասին են վկայում վերջին շրջանի նրա բազմաթիվ նախաձեռնություններ։ Գագիկ Ջհանգիրյանին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ դարձնելուց […]
Պահքի այս շրջանում շատ ենք խորհում մեր մեղքերի մասին: Ինչո՞ւ ենք գործում մեղքեր և ինչպե՞ս ենք հատուցում դրանց համար: Կյանքը մեզ սովորեցնում է, որ ինչ էլ որ անենք, միևնույն է, կրելու ենք դրա հետևանքները, երբ էլ որ լինի: Հաճախ նման դեպքերի ականատես լինելով՝ ասում ենք, թե Աստված պատժեց: Սակայն արդեն բազմիցս խոսել ենք այն մասին, […]
Նախորդ 3-4 ամիսներն ինձ համար առաջին հերթին հատկանշական էին բազմաթիվ հանդիպումներով մարդկանց հետ՝ զինակիցների, քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագիտական հանրույթի, երիտասարդության, լրագրողների, բժիշկների, մշակույթի գործիչների, սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Հանդիպել ենք տարբեր առիթներով՝ գործով կամ ինչ-որ հանգամանքների բերումով, գրասենյակում, դատարանի մոտ, նույնիսկ երևանյան փողոցներում, Ծաղկաձորում, ինքնաթիռում։ Զրուցել ենք քաղաքականությունից, ղարաբաղյան պատերազմից, անցյալից, բայց առավելագույնը՝ Հայաստանի […]
Գյումրեցի սպա Անդրանիկ Պողոսյանն, ով ամիսներ առաջ բարձրաձայնել էր, որ վրաններում զինվորներն ապրում են անմխիթար պայմաններում, հավաստիացնում է, որ խնդիրը այդպես էլ չի լուծվել: «Տեսանյութեր ունեմ, թե ինչպես է քամին քշում-տանում վրանը՝ զինվորներին ծեփելով գետնին: Այդ տեսանյութերը ես չեմ հրապարակում, որ աշխարհում Հայաստանի դեմքը չխայտառակվի: Սակայն եթե էդ խնդիրը լուծում չստացավ, ես դրանք կհրապարակեմ: Ու […]
Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումն ուշանում է։ ԲՀԿ առաջնորդը, որոշ տեղեկություններով, սպասում է Փաշինյանի պատասխանին, նրան ասել է՝ հանդիպում կլինի մի պայմանով, որ հետո հայտարարվի Փաշինյանի հրաժարականի մասին և ընտրությունների կոնկրետ օրը։ Թեև միջնորդավորված բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, և այդ մասին ԲՀԿ ղեկավարը պարտավորվել է […]