Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական հերթական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դատարանում հայտնեց, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիր, ավելին՝ հենց դատական նիստի ընթացքում դեռ գտնվում էր զինվորական հոսպիտալում: Փաստաբանը դատական նիստի ընթացքում նաև հեռախոսազրույց ունեցավ Սեյրան Օհանյանի հետ, որից հետո դատարանին փոխանցեց, որ […]
Ադրբեջանն ու Թուրքիան մեծ հաճույքով կփորձեն պահել Նիկոլ Փաշինյանին․ Նորատ Տեր-Գրիգորյանց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը մտահոգ է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակով։ Նորատ Տեր-Գրիգորյանցը գտնում է, որ պետք է դադարեցնել երկրի համար արատավոր այս շրջանը, չի կարելի շարունակել այսպես՝ հնարավորություն տալով […]
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ նշելով՝ կա՛մ դավաճանների հետ ես, կա՛մ՝ ոչ։ «Այսօր նիկոլի ձեռքը սեղմողն ու «հարգելի» ասողը՝ վաղը թուրքին էլ կփաթաթվի ու կենացը կխմի: Ջրբաժանը հենց էդտեղ է: Ու այստեղ ոչ 100 տարվա ընկերությունը կարող է դեր խաղալ, ոչ արյունակից բարեկամությունը: Դու կամ դավաճանների հետ ես, կամ ոչ: Վերջ»,- ֆեյսբուքյան էջում […]
Ռոման Գասպարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Զինավոր Մեղրյանը, Վահագն Չախալյանը և Արա Զոհրաբյանն առավոտյան Բաղրամյան 26-ի մոտ ակցիա էին իրականացնում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից պահանաջելով ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկության սահմանադրականության հարցով այսօր դիմել Սահմանադրական դատարան: Մինչ պահանջը նախագահի աշխատակազմ մուտքագրելը՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնեց, որ իրենց միացել են նաև այլ […]
Մարտի 10-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջը. ԳՇ հայտարարությունն ու Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հարցը. Տավուշի մարզի գյուղերում ռուս խաղաղապահների ներկայությունը. արցախյան պատերազմից հետո ՀՀ սահմանների անվտանգությունը: Մարտի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն մշակութային գործիչներ Սերժ Սրապիոնյանը, Սամվել Հարոյանը և քանդակագործ Ֆերդինանտ […]
ՀՀ քննչական կոմիտեից հյատնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ կոմիտեից տեղեկացրել էին, որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ […]
Պահեստազորի փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: «Ես՝ Արթուր Հովսեփյանս, լինելով պահեստազորի փոխգնդապետ, Արցախյան առաջին, 2016 թվականի ապրիլյան, 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանների ասպետ, սատարում եմ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ մասնակիցը լինելով հայրենիքի փրկության […]
Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է Սյունիքում տեղի ունեցած հնարավոր ապօրինի որսի մասին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում վարազի ապօրինի որսի մասնակիցներ են հանդիսացել նույն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը, ինչպես նաև՝ «Մաքս ֆիշ» ՍՊԸ ղեկավարը։ […]