05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սեյրան Օհանյանն առողջական խնդիրներ ունի, նա զինվորական հոսպիտալում է

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական հերթական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դատարանում հայտնեց, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիր, ավելին՝ հենց դատական նիստի ընթացքում դեռ գտնվում էր զինվորական հոսպիտալում: Փաստաբանը դատական նիստի ընթացքում նաև հեռախոսազրույց ունեցավ Սեյրան Օհանյանի հետ, որից հետո դատարանին փոխանցեց, որ  դեռ հայտնի չէ՝ Օհանյանն ինչքան կմնա հոսպիտալում, ու հայտնեց, որ դուրս գրվելուց դատարանին կտեղեկացնեն այդ մասին:

Հիշեցնենք, որ այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 16-ին:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ