23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 6, 2021

Ֆեյք Հայաստանի բարձրաստիճան կոնսիերժները․ «168 ժամ»

«Մամուլում գրեթե ամեն օր նոր տեղեկություններ են հրապարակվում տարբեր երկրներում նոր դեսպանների նշանակման մասին։ Հրապարակվող անուններից ամեն հաջորդը նախորդից ավելի խայտառակ է ու ծիծաղելի։ Մինչ հասարակությունը հասցրեց տարակուսել դիվանագիտության հետ որևէ օրգանական կապ չունեցող Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու լուրի կապակցությամբ, հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն Մեծ Բրիտանիայում ցանկանում է դեսպան նշանակել պատգամավոր Անուշ […]

Մի՞թե այս իշխանությունն իսկապես թքած ունի հանրային կարծիքի վրա․ «Հրապարակ»

Կա միտումնավոր հանցագործություն և անզգույշ։ Կա անփութություն և կա դիտավորյալ ձախողում։ Անզգույշ հանցանքն ու զանցանքը մի կերպ կարելի է ներել, միտումնավորը՝ ոչ։ Պարզ է, որ գործող իշխանությունների թույլ տված սխալների ու վրիպումների մեծ մասը անգրագիտությունից, անփութությունից, անփորձությունից է գալիս։ Բայց կան սխալներ, որոնք չարամիտ հանցագործություններ են, քանի որ բխում են ցինիզմից, լկտիանալուց, սեփական անսխալականության զգացումից […]

Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեն ի սկզբանե, նախատեսվածի համեմատ, պակաս է լինելու․ «Ժողովուրդ»

«Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեն ի սկզբանե, նախատեսվածի համեմատ, պակաս է լինելու 603 մլն դրամով: Պատճառը նախորդ տարվա ընթացքում կառավարության կողմից սուբվենցիաներ չտրամադրելն ու ծրագրերի անկատար մնալն է եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի ավագանու փետրվարի 9-ի նիստում փոփոխություն է կատարվելու Երևանի քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին որոշումներից մեկում: Այդ նիստի օրակարգում լինելու է 17 […]

«Բեմականացումներով» իշխանությունն արդյունք ապահովել չի կարողանում․ «Փաստ»

Հայաստանյան ներքաղաքական իրադրությունը էապես տարբերվում է այն իրավիճակից, որն առկա էր նախապատերազմյան շրջանում։ Եթե պատերազմից առաջ իշխանություններն ինչ-որ ձևով կարող էին հույսեր ունենալ, թե հանրության մեծամասնության կամ մի ստվար հատվածի վստահությունն են վայելում, ապա պատերազմից հետո իրենց նկատմամբ վերաբերմունքն էապես փոխվել է։ Արմատապես է փոխվել: Բոլորիս աչքի առաջ էր, թե ինչ մեծ ճիգեր էր գործադրում […]

Աննա Հակոբյանը փորձում է ցույց տալ, թե իբր իր ջանքերով է հավաքվել ամերիակահայության գումարները․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ամերիկահայությունը բավականին լուրջ գումար է հավաքել՝ 2020 թ. պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորված) ստացած անձանց պրոթեզավորման նպատակով։ Սակայն ամերիկյան մեր աղբյուրները փոխանցում են, որ թեմայի մեջ ուզում են «տեղավորվել» իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, որը գտնվում է ԱՄՆ-ում: Ըստ այդմ, վերջինս նախատեսում է կազմակերպել «ֆուրշեթներ», «դրամահավաք», որպեսզի հետագայում կարողանան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված