28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2021

Քաղաքացիները հավաքվել են՝ թույլ չտալու Փաշինյանին մուտք գործել Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (ուղիղ)

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ քաղաքացիները ֆլեշմոբ են իրականացնում՝ «Չենք թույլատրելու դավաճանի մուտքը սրբավայր» կարգախոսով: Նրանք նախապես հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանին վաղը մուտք գործել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Տոնի առթիվ մարդիկ միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս»:Հայ առաքելական եկեղեցին այս օրը կարևորում է երկու խորհուրդ։ Առաջինը Քրիստոսի ծնունդն է, որ Աստված հայտնվեց, և երկրորդը՝ Քրիստոսի մկրտությունը՝ […]

Մարտակերտում հոկտեմբերի և նոյեմբերի աշխատավարձերի 60%-ն են վճարել․ Հռիփսիմե Առաքելյան

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր Մարտակերտից լուր ստացա, որ դպրոցների, արվեստի դպրոցների, մանկապարտեզների ու թերևս պետական կառույցների բոլոր աշխատակիցների աշխատավարձը՝ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսիների համար վճարել են 60%-ի չափով, պատճառը զավեշտի ժանրից է՝ կռիվ է եղել,դուք էլ գնացել եք Հայաստան։ Վճարել են 100%-ով միայն դեկտեմբեր ամսվանը։Փաստորեն, էս խեղճ […]

Սբ. Ծննդյան տոնին Իշխան Սաղաթելյանն այցելել է նստացույցի վայր

Սբ. Ծննդյան գիշերը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն անցկացրել է Հանրապետության հրապարակում նստացույց անող քաղաքացիների հետ։ Այս մասին տեղեկանում ենք նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջից։ Քաղաքացիների հետ ներկա է գտնվել նաև ՀՅԴ ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը։ ՀԳՄ ներկայացուցիչն այդ առիթով հրապարակել է լուսանկարներ և հետևյալ գրառումը. «Սուրբ ծննդյան երեկոն Հանրապետության […]

«Վերջնական պարտությունից խուսափելու և հաղթածի պատիվը վերադարձնելու հրամայականներից մեկը հզոր առաջնորդով հզոր բանակ ունենալն է»

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճակատամարտում բանակը կարող է պարտվել և այն ընդունել որպես անցողիկ իրողություն, բայց երբ ժողովուրդն է հարմարվում պարտության մտքին, դա արդեն, եթե ոչ ողբերգություն, ապա, գոնե, լուրջ մտածելու տեղիք է տալիս… Վերջնական պարտությունից խուսափելու և հաղթածի պատիվը վերադարձնելու հրամայականներից մեկը հզոր առաջնորդով հզոր բանակ ունենալն է: Իսկ դա կարող […]

«Ես համոզված եմ, որ Բաքվի բերդում 800-ից ավելի երեխեք կան». զինվորի հայր

«Մեզ պետք է 1 վայրկյան շուտ իմանանք Բաքվի բերդի երեխեքի մասին, լիքը գերիներ ունենք»,- կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածների հարազատներից Ռոման Գևորգյանը: Նրա խոսքով՝ իրենք հանդիպել են Հայաստան վերադարձած բոլոր գերիների հետ և նրանց հետ ունեցած զրույցներից հասկացել են, որ Բաքվի բերդում 800-ից ավելի գերիներ ունենք. «Այսօր կառավարությունը չգիտի, որ այնտեղ […]

ՀՀ նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում’ ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի