23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2021

Ուշադրություն։ Վերջին շաբաթների ընթացքում շատ տարածված խաբեություն է․ փորձագետ

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է․ «Ուշադրություն։ Վերջին շաբաթների ընթացքում շատ տարածված խաբեություն է։ List.am՝ եթե մարդ ապրանք է վաճառում, հետը կապնվում են, հետո առաջարկում են վճարել ու հղում ուղարկում ձեր քարտի տվյալը ուզում։ Կամ կեղծ Հայփոստի կայք դմ տալիս ու զուգահեռ տանում ձեր բանկային տվյալները։ Կապնվում են հիմնականում Վայբերով կամ Վոթսափով, ոչ-հայկական համարներից։ […]

Այսօր ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ միջազգային օրն է

Այսօր ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ միջազգային օրն է, երբ ամենքս կարիքն ունենք «շնորհն ընդունելու» և արժևորելու մեր կյանքում: Շնորհակալ մարդն աստվածասեր է, բարի, կամեցող, կենսախինդ և հուսառատ: Ուստի եկեք շնորհակալություն հայտնենք Աստծուն, մեր ծնողներին, հարազատներին, ընկերներին և անգամ մեր թշնամիներին, որոնք մեզ միշտ զգոն և արթուն են պահում։ Թող Տիրոջ առատ շնորհները զարդարեն մեր կյանքը, և շնորհընկալ լինելով` […]

Հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար

Վաղվանից՝ հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար։ Այսինքն՝ առաջին և երկրորդ դասարանցիները նույնպես դասի են հունվարի 11-ից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Սիրելի ծնողներ, սովորողներ, ուսուցիչներ, Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, վաղվանից՝ հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ […]

Օնիկ Գասպարյանը պետք է կողմնորոշվի՝ ինքը ծառայում է Հայաստանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին

Հունվարի 11-ին Մոսկվայում արձանագրվելու է հերթական «նոյեմբերի 9», այսինքն՝ լինելու է հերթական խայտառակությունն ու մեր կապիտուլյացիան: Այս մասին գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։  «Նիկոլը Մոսկվա է մեկնում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար՝ այն հաշվարկով, որ դա կօգնի իրեն պահել վարչապետի աթոռը: Դա նշանակում է, որ Մոսկվան մենակ է մնալու հայկական շահերի պաշտպանության […]

«Հայրենիքը թշնամուն հանձնած դավաճանի հերթական հակահայկական քայլը կանխելու նպատակով ակցիայի մի քանի մասնակիցների ոստիկանությունը բերման է ենթարկել»

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին: Այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցությունը` նշելով, որ այն գնահատում է որպես  Փաշինյանի կողմից տրված հրահանգի իրագործում: Հայտարարության մեջ ասվում է. «Այսօր բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտյան փորձել են փակել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու համար հանրության կողմից չլիազորված դավաճան Փաշինյանի մուտքն օդակայան, ապա նաև թռիչքը Ռուսաստանի Դաշնություն, […]

Դատապարտելի է գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հարցը տարածքային հարցերի հետ կապելն ու քաղաքականացնելը. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ բացարձակ դատապարտելի է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հարցը տարածքային հարցերի հետ կապելն ու ակնհայտ քաղաքականացնելը: Դա կոպտորեն խախտում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները: Այս մասին ասվում է ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հաղորդագրությունում: «ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին […]

Հայաստանի, ներառյալ՝ Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի շահերին դեմ, ՀՀ վարչապետի մասնակցությամբ ընդունված որևէ որոշում կամ կայացված համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է․ ՀՅԴ բյուրո

Հայաստանի, ներառյալ՝ Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի շահերին դեմ, ՀՀ վարչապետի մասնակցությամբ ընդունված որևէ որոշում կամ կայացված համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է, որովհետև ՀՀ վարչապետի աթոռին կառչած անձը վերազանցել է իր սահմանադրական լիազորությունները, ինչպես և կորցրել է իր քաղաքական օրինականությունը, ասված է մոսկովյան հանդիպումին ընդառաջ ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարության մեջ: «2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված […]

Մոսկվայում «սպասում են» Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանում բնակվող հայերը այսօր պատրաստվում են Նիկոլ Փաշինյանին դիմավորել «դավաճան Նիկոլ, հողատու» պաստառներով: Քաղաքացիները մեքենաների վրա փակցրել են պաստառներ՝ Նիկոլ Փաշինյանի նկարով և «հողատու» գրություններով: Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը:

Աղոթք ռազմագերիների եւ անհետ կորած զինվորների համար

Ամենագութ և ամենողորմ Աստված, որ Միածին Որդուդ ուղարկեցիր՝ աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու և գերիներին ազատություն քարոզելու, աղաչում ենք քեզ, ազատություն պարգևի՛ր գերեվարված մեր զինվորներին։ Աստվածային Քո իմաստությունը պարգևիր բոլոր պատասխանատու անձանց, որպեսզի օր առաջ կարողանանք ճանապարհներ գտնել մեր գերիներին ապահով և անհապաղ տուն վերադարձնելու համար։   Քո խաղաղության հրեշտակին ուղարկիր, որպեսզի զորացնի բոլոր այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի