Օրվա կադր
Լուսանկարը՝ Հրանտ Ավետիսյանի հանրագրից
Լուսանկարը՝ Հրանտ Ավետիսյանի հանրագրից
Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը: Որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 28-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են: Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, […]
«Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել է պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ տեղեկացնելով, որ Բաղդասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Բադասյանն իրեն առաջադրված […]
Politik.am-ը գրում է․ «Պատերազմից հետո հայ հանրությունը դեռ ուշքի չի գալիս: Շատերի համար հոգեբանական ծանր հետևանքներ է ունեցել պատերազմում խայտառակ պարտությունը: Հանրությունն իրեն չի ներում հայրենիքի կորստի, հազարավոր զոհերի և անդամախեղվածների համար: Հայաստանում հանրային մթնոլորտը ծանր է : Թվում էր, թե ստեղծված իրավիճակը ամենածանր կտանեն զինվորականները և հատկապես գեներալիտետը: Ի վերջո, հազարավոր ծնողներ նրանց վստահել […]
Հայաստանում հունվարի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 166 728 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 59-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 156 910 (+265) մարդ, այս պահին բուժվում է 5984 (-211): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3834 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3069 (+2), իսկ այլ պատճառներով՝ 765 (+3): Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: […]
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021 թվականի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ […]
Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ, հայրենիքները նվաճվում են ամեն օր: Մեկընդմիշտ տրված հայրենիքներ չկան: Հրանտ Մաթևոսյան
80-ականների կեսերին երևանյան շատ բնակարանների պատուհանների կողքին «Բաքու» օդորակիչներ էին երևում, և դա ոչ մեկին չէր զարմացնում․ ուրիշ ոչինչ չէր վաճառվում։ 90-ականների սկզբին «Известия» թերթի խմբագրություն մարտկոց բերեցին և այ դրանից անհնար էր չզարմանալ։ Խոցված տանկի մարտկոց էր։ Իսկ տանկն ադրբեջանական էր։ Նախ այն մասին, թե տան մեջ տանկի մարտկոցն ում էր պետք։ Պետք էր, […]