26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2021

Կտրուկ թանկացել է դեղերի շուկան․ Ժողովուրդ

Հայաստանյան դեղատների գործելաոճը, կարծես թե, վերահսկողությունից դուրս է մնացել, երբ դեղամիջոցի պահանջարկը մեծանում է, մեծ արագությամբ թանկանում է նաև դեղամիջոցը: Եվ ամենակարևորը՝ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում: Այսօր հայաստանյան դեղատնե­րում հասարակ ջերմաչափը ոսկու գին ունի: Եթե նախկինում ջերմաչափը վաճառվում էր 500-600 դրամով, ապա հիմա այն արժե 1200-1400 դրամ: Իսկ երբ սպա­ռողը բացատրություն է […]

Ի՞նչ են Մոսկվայում խոսել Փաշինյանն ու Պուտինը․ Ժողովուրդ

Հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանաձնազրույցի մա­սին տարբեր տեղեկություններ են շրջանառվում: Իշխանական կուլիսներում նույն հանդիպման մասին այլ տեղեկություններ են պտտվում, իսկ ընդդիմադիր­ները նույն հանդիպման մասին միանգամայն այլ բան են պատմում: Ընդդիմությունը պնդում է, թե Պուտինի և Փաշինյանի միջև տեղի է ունեցել սառը զրույց, որի ըն­թացում […]

Մոսկվայում՝ Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա

Քիչ առաջ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ներխուժել են Մոսկվայի օդանավակայանի՝ պաշտոնատար անձանց և պատվիրակությունների դիմավորման սրահ ու «Դավաճաններ» վանկարկում դիմավորել Աննա Հակոբյանին և երկու դուստրերին՝ Շուշանին և Մարիամին: Այս մասին տեղեկացնում են տելեգրամյան ալիքները։  ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնց Նիկոլ Փաշինյանը դեսպանի միջոցով խնդրել էր ապահովել իր ընտանիքի անդամների անվտանգությունը, էվակուացիա են հայտարարել և […]

Նույնը, ինչ արեց Փաշինյանը Աբազյանին, արել է Համբարձումյանին

Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին, Փաշինյանը ըստ էության առաջարկել է տնօրենի պաշտոնում նշանակել, հստակ հասկացնելով, որ այդ քայլն անելով ինքը բացարձակ վստահության կարժանանա, սական Համբարձումյանը հրաժարվել է` բացատրելով, որ հիմքեր չկան, իսկ իր նկատմամբ վստահությունը, հետևաբար նաև նշանակումը, չի կարող դրանով պայմանավորված լինել։ Դրանից հետո փորձ է արվել Արդարադատության նախարար […]

Մոսկվայից վերադառնալուց հետո Փաշինյանը հավաքել է թիմին եւ նորից ստել․ Mediaport

Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին ստել է, թե Պուտինն իր հետ տետ-ա-տետ հանդիպմանն ասել է՝ դեմ է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը, իսկ եթե ընտրություններ լինեն, Պուտինն, իբր, սատարելու է Փաշինյանին   Մոսկվայից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հավաքել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին և հայտարարել է, թե, իբր, հունվարի 11-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում […]

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է

Երեկ Ազգային ժողովում հերթական տհաճ միջադեպը տեղի ունեցավ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի և լրագրողների միջև, երբ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը «Yerevan Today» լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանին հրելով, ապա վերջինիս ձեռքից միկրոֆոնը խլելով, ակնհայտորեն ու չարամիտ կերպով խոչընդոտելով լրագրողի՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելուն՝ մտավ իր աշխատասենյակ: Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է պատգամավորի նման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի