23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 22, 2021

Գտել են Բակո Սահակյանի անվտանգության նախկին պետի դին

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը, Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում մեքենայում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության պետ Արթուր Ապրեսյանին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական վարկածով Արթուր Ապրեսյանը ինքնասպան է եղել։ Գործը քննչական կոմիտեում է։ Դեպքի մանրամասները ճշտվում են։ Լուսանկարում՝ ձախից Արթուր Ապրեսյանն է։

Տեր Եսայի քահանա Արթենյանն անդրադարձել է Առողջապահության նախարարի ամուսնու՝ աղանդավոր լինելու փաստին

Տեր Եսայի քահանա Արթենյանն անդրադարձել է Առողջապահության նախարարի ամուսնու՝ աղանդավոր լինելու փաստին՝ մասնավորապես նշելով. «Ռեյմա» կրոնական կազմակերպությունն աղանդ է: Ասեցիք, հիշեցի: Ինչո՞ւ են մարդիկ հարում այս կամ այն աղանդին: Այդպես «հարմար» է. աղանդավորները գովազդում են իրենց ծառայությունները: Իսկ ի՞նչ ծառայության մասին է խոսքը: Ունեն քրիստոնյայի արդեն պատրաստի մոդելներ: Ասում են̀ եկեք մեզ մոտ և դուք […]

Նիկոլ Փաշինյանն իր վախն է նկարագրում․ Թեւան Պողոսյան /տեսանյութ/

Ինչու է ՀՀ վարչապետը ԱԺ ամբիոնից տարածաշրջանի միակ ամենահին քաղաքի ՝ Շուշիի մասին խոսում 100 տարի առաջվա ինչ-որ վիճակագրությամբ։ ԱԺ նախկին պատգամավոր ՀՀ Նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, թե այսպիսով Փաշինյանն իր վախերն է նկարագրում։ Անվախ առաջնորդը, նրա խոսքով՝ այս պայմաններում կնայեր իրավիճակին եւ լուծում կփնտրեր։

Դավաճան Փաշինյանն իրավունք չունի շարունակել կառավարել… այս կառավարությունը փոխանակ գերիներին հետ բերի, հրատապ կարգով կալանքի հարց է քննարկում. Բողոքի ակցիա ԱԺ շենքի մոտ /տեսանյութ/

Դավաճան Փաշինյանն իրավունք չունի շարունակել կառավարել… այս կառավարությունը փոխանակ գերիներին հետ բերի, հրատապ կարգով կալանքի հարց է քննարկում. Բողոքի ակցիա ԱԺ շենքի մոտ

Դավաճանների ոհմակը փորձում է դատարաններին վերահսկելու իր նախընթաց օրակարգը կյանքի կոչել․ Արտակ Ավետիսյան

Արտակ Ավետիսյանը գրում է․ «Այսօր, ժամը 12.00֊ին, ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու։ Ի թիվս օրակարգային այլ հարցերի քննարկվելու է նաև ԲԴԽ անդամի թափուր տեղի համալրման հարցը։ Դավաճանների ոհմակը հակաօրինական ճանապարհով փորձում է դատարաններին վերահսկելու իր նախընթաց օրակարգը կյանքի կոչել։ Այսպիսով արձանագրում ենք, որ քայլառաստները հրաժարական տալու, ինքնախոստովանական բացատրագրերով պատկան մարմիններ ներկայանալու փոխարեն, որոշել են ամեն […]

Լինե՞լ, թե՞ չլինել․․․ Եվ հայ ժողովուրդը պատասխանում է՝ իհարկե, չլինել

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ՊԱՏԱՍԽԱՆԸ ԳՏՆՎԵ՞Ց Եթե վարչապետ կոչեցյալը առաջիկա օրերին շարունակի պահել իր ողորմելի իշխանությունը, ուրեմն հայ ժողովուրդը գտել է շեքսպիրյան Համլետի հավերժական հարցի պատասխանը․ -Լինե՞լ, թե՞ չլինել․․․ Եվ հայ ժողովուրդը պատասխանում է՝ իհարկե, չլինել․․․»։    

ԵԽ-ն ընդգծեց` Ադրբեջանի պատերազմական գործողությունները պետք է անպատիժ չմնան. ԱԳՆ

Հայաստանը մեծապես կարևորում է, որ Եվրոպական խորհրդարանը դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ վայրերից ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, առանձնահատուկ ընդգծել է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հումանիտար հարցերի, մասնավորապես՝ գերիների անհապաղ հայրենադարձման առնչությամբ: – Հունվարի 20-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Ընդհանուր արտաքին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված