23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 22, 2020

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ․ 168.am

168.am-ը գրում է․ «Նախօրեին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հանդես գալով մտահոգիչ հայտարարություններով։ Մասնավորապես՝ զարգացնելով Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկման ժամանակ իր առաջ քաշած այն թեզը, թե հայկական կողմի համար չկան տարածքներ, այլ կա անվտանգություն, որը չի զիջվում, Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում, […]

«Այո»-ի ստրատեգիան․ պատկառելի գումարներ են ծախսելու․ Հրապարակ

«Այո»-ի թիմն արդեն մշակել է իր ստրատեգիան եւ գործի անցել: Որոշել են քարոզարշավի ամեն օրվա համար մեկական տեսահոլովակ նկարել: Հոլովակները մոնտաժում են հեղափոխության ժամանակ հանրահավաքների կադրերից, որ մարդկանց մոտ նոստալգիկ զգացումներ արթնացնեն եւ «հեղափոխությանն» «այո» ասելու բուռն ցանկություն։ Արդեն իսկ 10 օրվա հոլովակները պատրաստ են, ընթացքում պատրաստվում են էլի նկարել: Այդ աշխատանքը ղեկավարում է շտաբի […]

ՀՀ դեսպանությունը Իրանում գտնվող հայերին հորդորում է կապվել իրենց հետո

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին: Իրանում վերջին տվյալներով կորոնովիրուսով վարակման 18 դեպք է արձանագրվել, […]

Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ հանձնաժողովի փակ նիստից․ Ժողովուրդ

«Երեկ Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը: «Ժողովուրդ» օրաթերթին փակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, առաջին նիստի ժամանակ ներկաները հիմնականում միայն մտքեր են փոխանակել հնարավոր փոփոխությունների մասին եւ ձեւավորել աշխատանքային խմբեր: Մենք տեղեկացանք նաեւ, որ եղել է պայմանավորվածություն, որ մեկ շաբաթվա ընթացքում հանձնաժողովի բոլոր անդամները պետք է առաջարկություններ ներկայացնեն: […]

Բակո Սահակյանը գրասենյակ է ձևավորում․ Հրապարակ

«Բակո Սահակյանը պաշտոնավարման եզրափակիչ փուլում է գտնվում, կմնա՞ նա Արցախում, թե՞, ինչպես մնացյալ նախագահները` Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, կտեղափոխվի Հայաստան, գուցե անգամ՝ Ռուսաստան, որտեղ տուն ունի․ հարցրինք Արցախի նախագահին մոտ կանգնած աղբյուրին։ «Բակո Սահակիչը մնալու է Արցախում, ազատ օրերին իր ապագա գրասենյակն է ձեւավորում»: Ինչի՞ համար։ «Աշխատում է հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, որի նպատակն Արցախին վերաբերող […]

Հանրաքվեի «երկու քարի արանքում»․ մանրամասներ Գերմանիա այցից․ Փաստ

«Հայաստանում սպասվող սահմանադրական հանրաքվեի թեման շարունակում է մնալ նաեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Մասնավորաբար, «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի վերաբերյալ, որի ժամանակ այս հարցն առանցքային է եղել։  Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հետ, եւ գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ հնչել է ՍԴ շուրջ ընթացող զարգացումներին ու […]

Իշխանությունները տագնապած են․ Հրապարակ

«Իշխանությունները տագնապած են, որ հանրաքվեում բավարար ձայներ չեն հավաքի։ «Եկեք պարզ հաշվարկ կատարենք,- ասաց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը։- ԱԺ վերջին ընտրություններին մասնակցել է ընդհանուր թվով 48,6 տոկոս ընտրող։ Հաշվի առեք՝ որպես օրինաչափություն, խորհրդարանական ընտրություններին մասնակցում է շատ ավելի մեծ թվով ընտրող` կուսակցությունների, տարբեր անձանց նկատմամբ տարբեր շահագրգռությունների պատճառով, քան հանրաքվեներին. ուրեմն` 48-ից հանում ենք մեր` «Բարգավաճի» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի