23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 19, 2020

Չեմ մասնակցելու հանրաքվեի անվան տակ կազմակերպված զավեշտին․ ՍԴ աշխատակազմի ղեկավար

Առաջին անգամ իմ կյանքում չեմ մասնակցելու հանրաքվեին #ՄԻ_ՄԱՍՆԱԿՑԵՔ_ՀԱՆՐԱՔՎԵԻՆ Ընտրելու իրավունք ձեռք բերելուց հետո, 1995 թվականի հուլիսի 5-ին առաջին անգամ հնարավորություն եմ ունեցել մասնակցել ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությանը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման հանրաքվեին։ Այդ պահից ի վեր, ես առանց բացառության, մասնակցել եմ համապետական և տեղական բոլոր ընտրություններին և հանրաքվեներին՝ դա համարելով իմ քաղաքացիական պարտքը և […]

Տնտեսությունը չզարգացնելը մի հանցանք է, իսկ երկիրը պատերազմի տանելն ու մեր զինվորների կյանքը վտանգելը՝ հանցանքի հազարապատիկը. Հրապարակ

Դատելով հանրային հետաքրքրությունների վեկտորից՝ կարելի է պնդել, որ սահմանադրական հանրաքվեի թեման մեր հասարակության հետաքրքրությունների սանդղակում վերջին տեղերից մեկն է զբաղեցնում։ Առաջին տեղում այսօր բանակում ստեղծված վիճակն է եւ խաղաղ պայմաններում զոհերի թվի անթույլատրելի աճը։ Մարդիկ վրդովված են՝ ինչո՞ւ պետք է մեր տղաներն այնքան անպաշտպան ու թույլ լինեն, որ ինքնասպանություն գործեն, ձյան հոսքի տակ մնան կամ […]

Զինված ուժերում պաշտոնանկություններ անելու որոշում է կայացվել. Հրապարակ

Նախօրեին վարչապետի մոտ բանակում խաղաղ պայմաններում մահացությունների աճի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ քաղաքական որոշում է կայացվել՝ մի շարք պաշտոնյաների պաշտոնանկ անել։ Հանրաքվեի նախօրյակին քայլեր չձեռնարկելը կարող է խանգարել «այո»-ի հաղթանակին։ Որոշվել է, որ պաշտոնին հրաժեշտ կտա Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը։ Մեր աղբյուրների վկայությամբ՝ երեկ նա արդեն ներկայացրել է հրաժարականի դիմումը, սակայն «տեխնիկական» պատճառներով չի […]

Հերթական միջազգային ներդրողը հիասթափված լքում է Հայաստանը. Փաստ

Հերթական ներդրողը Հայաստանում հանդիպել է պետական համակարգում առկա բյուրոկրատիային եւ հիասթափվել: Տեղեկություններ ունենք այն մասին, որ անմիջապես հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն է հայտնել First Industrial Zone միջազգային ընկերությունը:  2 փուլից բաղկացած ծրագրով այս ընկերությունը պատրաստակամություն է հայտնել առաջին փուլով Հայաստանում կատարել 30 միլիոն դոլարի ներդրում, ստեղծել 200 աշխատատեղ եւ զբաղվել զրահապատ մեքենաների արտադրությամբ, […]

Գործուղումների վրա ամենաշատը ծախսել է նախագահը՝ 123 մլն դրամ․Փաստինֆո

Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ստացված պաշտոնական տվյալները։ Այսպես՝ Կապանյան ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածահարույց էր որակել ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործուղումները՝ հայտարարելով, թե «պետք է հետաքննվի, էդքան,որ գնացել-եկել են տարբեր տեղեր»։ «Փաստինֆո»-ն փորձեց պարզել՝ քանի գործուղում է […]

Տհաճ անակնկալներ կլինեն: Որևէ մեկն ապահովագրված չէ, որ «գլխին չեն սարքի». Իրավունք

Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանում իրավիճակը կրկին լարվել է: Վարչություններում և թաղապետարանում համատարած դժգոհության ալիք է հասունանում, բոլորին հոգնեցրել է ահ ու դողով աշխատելը:Այն, որ միմյանց դեմ գործ տալը խրա­խուսվում է բարձր մակարդակով, այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ: Թերթի աղ­բյուրի փոխանցմամբ՝ նույնիսկ շատ զգույշ և օրինական աշխատելու դեպ­քում՝ որևէ մեկն ապահովագրված չէ, որ […]

131 մլն պարգեւատրում․ իշխանությունը հանրաքվեին ընդառաջ մեծացնում է «ֆեյքերի ֆաբրիկան». Փաստ

Երբեմն փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, թե ֆեյք էջերը հիմնականում օգտագործվում են իշխանություններին քննադատելու համար: Իրականում առաջին հերթին հենց իշխանությունները, ըստ օդում կախված լուրերի, մի ամբողջ «ֆեյքային կայսրություն» ունեն։ Թերթին այս առումով ուշագրավ տեղեկություններ են հասել։  Ըստ այդմ, իշխանության վերնախավը բավականին լուրջ է վերաբերվում սեփական ֆեյքային «բանակն» ունենալու և մեծացնելու հանգամանքին, և զգալի լուրջ […]

Ուշագրավ փաստեր. Փաշինյանին իշխանության բերելու նպատակը ԼՂ հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելն է․ Գոլոս Արմենիի

«Գոլոս Արմենիի»-ն գրում է․ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի առանցքային մոտեցումներն ու առաջնահերթությունները փոխվում են սրընթաց արագությամբ՝ ավելի ու ավելի ակներեւաբար մերկացնելով 2018 թվականի ապրիլին հասունացած մտահղացումը: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» պարբերականը՝ անդրադառնալով Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին շփումներին: «Խոսքը հենց պաշտոնական Երեւանի մոտեցումների մասին է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի