24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 18, 2020

Վարչապետը Ժան-Կլոդ Վան Դամի շպագատի մեջ ա, էլ չգիտի`կարող ա ճողվի կամ ոտը պոկվի. Գեղամյան /տեսանյութ/

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Մյունխենյան Ալիև-Փաշինյան հանդիպմանը: Գեղամյանի խոսքով՝ կարելի է տարբեր հարցերով քննադատել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին, բայց մի բան ակնհայտ է. Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք անհնար էր այնպիսի իրավիճակ, երբ կվտանգվեր Արցախի անկախությունը:  Մանրամասները` տեսանյութերում: 

Ինչո՞ւ Փաշինյանը խուսափեց Գերմանիայի հայ համայնքից. պատճառը օնկոհիվանդներն են, որոնց դեպորտ են անում. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանն իր բոլոր միջազգային այցերի ժամանակ, որպես կանոն, պարտադիր հանդիպում է հայ համայնքի հետ, հատկապես հիմա, երբ կոչ է արել մեր համաքաղաքացիներին` գալ Հայաստան, մասնակցել հանրաքվեին, որպես ընտրական տուրիզմի զարգացման կռվան։ Սակայն երեք օր գտնվեց Գերմանիայում` ոչ Բեռլինում, ուր բավականին հայեր կան, ոչ էլ Մյունխենում, ուր հայերը նույնպես շատ են, թեկուզև քարոզչություն անելու, հեղափոխական իր թեզերը […]

Արարատի կոկորդիլոսասեր մարզպետը հրահանգել է գյուղապետերին, քաղաքապե­տերին և հրահանգել, որ ջանասիրաբար աշխատեն «այո»-ի համար. Իրավունք

Ինչպես հայտնում է մեր աղբյուրը, Արա­րատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որն աչքի է ընկնում իր, մեղմ ասած, բա­ցասական համբավով, հիմա էլ Արարատի մարզպետարանում ագիտացիա է սկսել՝ ուղղված սահմանադրական փոփոխու­թյուններին: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատակիցների հա­մար քարոզարշավ է անում՝ մարդկանց համոզելով, որ սահմանադրական փոփո­խությունները նոր Հայաստանի առաջ բացվող միակ կանաչ ճանապարհն է: Չնա­յած նրան, որ […]

Չափազանց վտանգավոր մյունխենյան երանգներ. 168 Ժամ

Մյունխենի անվտանգության գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ շաբաթ օրը կայացած հանրային քննարկման վերաբերյալ գնահատականները հակասական են, թեև բացասական արձանագրումները գերակշռում են դրականի նկատմամբ։ Այդ հանդիպման ընթացքում մեր՝ հայկական կողմի տեսանկյունից բացասական երանգներ արձանագրվեցին՝ ինչպես ֆորմալ՝ արտահայտչամիջոցների, այնպես էլ՝ բովանդակային առումով։ Ակնհայտ էր քննարկման լեզվին՝ անգլերենին, Նիկոլ Փաշինյանի ոչ բավարար […]

Գերմանացիների մեսիջը Փաշինյանի՞ն. Հրապարակ

Օրերս համացանցում շրջանառվող «լուսանկար-հիթը», որտեղ Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի նախագահ Դոդոնի հետ հանդիպմանը զարմացած նայում է իր ձեռքի գրիչին ու կարդում «ֆիրման», նույն «Կառլոֆֆ» ֆիրմայից է, որը նրան նվիրել էր Հրայր Թովմասյանը։ «Չեմ կարծում, որ զուգադիպություն է, քաղաքականության մեջ մանրուքներ չկան, մի մոռացեք, որ Հրայրը երկար ժամանակ համագործակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության` GIZ-ի […]

Ով կլինի ՊՆ-ի քավության նոխազը․ մանրամասներ վարչապետ-ուժայինների ղեկավարների հանդիպումից. Ժողովուրդ

Բանակում տիրող իրավիճակի մասով երեկ ուժային կառույցների ղեկավարների խորհրդակցություններն ու քննարկումները հաջորդեցին մեկը մյուսին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ՝ գործուղումից վերադառնալուց հետո, նախարարությունում ժողով է հրավիրել, որից հետո շտապել է կառավարություն՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպման: Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Փաշինյանն իր մոտ ներկա պաշտոնյաներին առանձին-առանձին իրենց կողմից թույլ տված […]

Փաշինյանը կուլիսային «տորգ» է իրականացնում՝ շրջանների հետ կապված. 168 Ժամ

Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, Փաշինյանը հասկանում է, որ գուցե հասարակությունը պատրաստ չէ այն սցենարին, որն ինքն ունի, հայաստանյան հասարակությունը գուցե պայթի»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Մյունխենում Փաշինյան-Ալիեւ հրապարակային դեբատին: Տարասովը ենթադրել է, որ, եթե ներկայումս հանձնում են երկու շրջան՝ ինչ-որ բանի դիմաց, հայերը […]

Կայացվել են կադրային որոշումներ. Փաշինյանը՝ բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննարկման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ կառավարությունում կայացած քննարկմանը:  ՀՀ վարչապետը քննարկման վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Կայացվեցին մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ: Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եւ մեր խնդիրն է այս դինամիկան […]

«Մեր նախաձեռնող խմբի առաջին տասնյակը». Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մեր նախաձեռնող խմբի առաջին տասնյակը. Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի