22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2019

Ես չեմ ցանկանա, որ Հայաստանը փակվի. ՀՀ առաջին վարչապետը դեմ է ապրիլյան պտերազմի քննությանը

2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը վտանգավոր է։  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով կտրականապես դեմ է ապրիլյան պատերազմի խնդիրները խորհրդարանում քննարկելուն: «Ազգային ժողովին բանակի գործերին խառնվել չի կարելի։ Տեսնելով, թե ինչ էր կատարվում նախորդ ամիսներին, ես համոզված […]

Իրավապահ համակարգում տիրող այս փնթիության համար ո՞վ պետք է պատասխան տա

Տղե՛րք, չգիտեմ, թե Դուք կոռուպցիայի դեմ պայքար ասելով ի՞նչ եք հասկանում, կա՛մ ինչպե՞ս եք պայքարում, կամ օրը մի քանի ժամ տարբեր հարթակներից ի՞նչ եք խոսում օրինականությունից և իրավական պետության կայացման անհրաժեշտությունից, բայց ինձ համար ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության կողմից կայացված որոշումը լակմուսի թուղթ էր՝ վերջնականապես հասկանալու համար Ռուսաստանի դիրքորոշումը մեր […]

Դատարանը հրապարակեց Քոչարյանի վերաբերյալ որոշումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, ում մակագրվել էր Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը, ինքնաբացարկի միջնորդությունը բավարարեց: Վազգեն Ռշտունին պարզաբանել է, որ գործն ընդունել է վարույթ՝ վստահ լինելով, որ կարող է կայացնել օբյեկտիվ դատական ակտ նշված բողոքի վերաբերյալ, սակայն հաշվի առնելով, որ դատավարության […]

Ռեֆորմիստներն առաջարկում են անցկացնել վստահության հանրաքվե

Ռեֆորմիստների կուսակցությունը քննարկեց երկրում տիրող իրավիճակը և որոշեց, հաշվի առնելով իշխանությունների հանդեպ վստահության աննախադեպ անկումը, հանդես գալ առաջարկով. այն է՝ անցկացնել վստահության հանրաքվե: Իշխանություններին ուղղված կոչը բխում է ինչպես քաղաքական դաշտի զգալի հատվածի, այնպես էլ հազարավոր քաղաքացիների ցանկությունից: Իշխանությունների կողմից վստահության հանրաքվեի անցակցման գաղափարի անտեսման դեպքում Ռեֆորմիստների կուսակցությունը մոտ ժամանակներս պատրաստ է անցկացնել իր նախաձեռնությամբ […]

Ցեղանենգ շեյթանը հայկականության արժեքներին դեմ օտարերկրյա գումարներով և պատվերներով հակապետական գործողություն իրականացնողներն են. Շարմազանով

Այսօր ստացա մեծ նվեր 20-րդ դարի հայ ազգայնական մտքի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ Հայկ Ասատրյանի «Ցեղանենգ շեյթանը» գրքույկը: Այն 1992 թվականից կորած էր համարվում, բայց նախախնամության կամոք այս գրքույկի աշխարհում պահպանված միակ օրինակը գտնվեց և այսօր Հայրենիք ակումբի ջանքերով վերահրատարակվեց: Հ.Գ. Ցեղանենգ շեյթանը ապազգայնությունն է, հայկականության արժեքներին դեմ օտարերկրյա գումարներով և պատվերներով հակապետական գործողություն իրականացնողներն են: […]

Ստամբուլյան կոնվենցիան հակասում է ՀՀ Սահմանադրությանը. փաստաբանների պալատի նախագահ

Ինչպես գիտեք, ապագայում նախատեսվում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վավերացնի Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիան (այսուհետ՝ Ստամբուլյան կոնվենցիա), որն ընդունվել է 11.05.2011թ․Ստամբուլ քաղաքում։ Ստամբուլյան կոնվենցիան մեր կարծիքով հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և չի կարող վավերացվել: Մասնավորապես, Ստամբուլյան կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետով որպես ընտանեկան բռնության տարատեսակ […]

Ղազախստանում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների ստուգումները որևէ առնչություն չունեն հայերի հետ. դեսպան

Ղազախստանում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների ստուգումները որևէ առնչություն չունեն հայերի հետ: Վերջին շրջանում Ղազախստանի Հանրապետության քաղաքացիները բավական հաճախ են ավտոմեքենաներ ձեռք բերում Հայաստանից, կատարում խախտումներ հայկական պետհամարանիշներով ու խուսափում տուգանքից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալեչյանը: «Նրանք ներկրում են ավտոմեքենաները, վարում են հայկական պետհամարանիշներով և չեն տուգանվում, երբ […]

Աստծուն տեսնում են որպես բարեկեցիկ կյանքի երաշխավոր

Մոլորություն է, երբ Աստված դառնում է ոչ թե նպատակ, այլ կյանքում տարբեր ցանկությունների իրականացման միջոց: Ցավոք, շատերին Քրիստոս չէ պետք, այլ պետք է, որ իրենց մոտ ամեն ինչ բարեհաջող լինի, իսկ Աստծուն տեսնում են միայն որպես իրենց նպատակների իրականացման միջոց: Ջանքերը ուղղվում են ոչ թե Աստծու հետ լինելուն և Սուրբ Հոգով ապրելուն, այլ Աստծուց որևէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված