Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով որոշումը կհրապարակվի վաղը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով բողոքի քննությունն ավարտվեց: Դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի հունիսի 7-ին՝ ժամը 12:20-ին: Նշենք, որ 2018թ. հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։ Քոչարյանի պաշտպաններն այս որոշումը բողոքարկել են դատախազին, բողոքը մերժվել […]