23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2019

Պատրաստվեք շոգերին

Հունիսի 24-28-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։  

Այս իրավաբանի դիպլոմով մարդիկ աղա՞նդ են, թե՞ դավադիրներ․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․ «Այն բանից հետո երբ Վահե Գրիգորյանը մեկնաբանելով Սահամանդրությունը ինքնահռչակեց իրեն Սահմանդրական դատարանի նախագահ, Իրավաբանական ֆակուլտետ ավարտած մի շարք անձինք՝ «Իմ քայլ»ի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյան, նախկին դատավոր Պարգև Օհանյան և այլն, նրա հետևից սահմանդրության գրիգորյանական մեկնաբանությունը որպես վերջին ճշմարտություն ճանաչեցին և իրենց կողմից էլ հռչակեցին Գրիգորյանին ՍԴ […]

Ֆեյք լուրեր

Լրատվամիջոցներում ակտիվ տարածվում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի Ֆեյսբուքյան գրառումը՝ Սահմանադրական դատարանի կայքում  «արագ-արագ» իրականացված փոփոխությունների՝ «ՍԴ կառուցվածքը» բաժնում «անդամներ» ենթաբաժինը «դատավորներ» անվանափոխելու վերաբերյալ։ «Եթե նախկինում այդ ենթաբաժինը կոչվում էր «ՍԴ անդամներ», այժմ այն դարձել է «ՍԴ դատավորներ»։ Դա արել են այս երկու օրը, եթե ոչ երեկ, քանի որ ուրբաթ դեռ «ՍԴ անդամներ» էր: Բայց փոքրիկ տեխնիկական բացթողման պատճառով այդ […]

Որքա՞ն կընդդիմանա Հրայր Թովմասյանի իմունիտետը

Այսօր վաղ առավոտից կրկին մեծ թվով ոստիկաններ են հավաքված ՍԴ մուտքի մոտ, որտեղ բողոքի ակցիա է նախատեսված ընդդեմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի։ Մի քանի ակտիվիստ՝ Արթուր Մովսիսյանը եւ Ջիվան Աբրահամյանը կոչ էին արել հունիսի 24-ին՝ ժամը 8-ին, հավաքվել ՍԴ-ի մոտ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը պահանջելու համար։ «Թող գան հիմնականում երիտասարդներ ու տղամարդիկ»,-ֆեյսբուքում նախօրեին գրառել […]

Չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանն արթնանա եւ որոշեն, որ ինքն այլեւս Տիգան Մեծն է. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

Երբ ՍԴ դատավորը վեր է կենում ու իրեն ինքնահռչակում ՍԴ նախագահ  եւ դա տեղի է ունենում իշխանության լուռ հաաձայնությամբ դա քաղաքական սամազվանեցություն է: Այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարության մասին:

«Չփորձես միավորներ շահել՝ ՀՀԿ-ին քննադատելով». Գեղամ Պետրոսյանը՝ Արթուր Ղազինյանին

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական նոր ստեղծված կուսակցության նորաթուխ ղեկավար Արթուր Ղազինյանը,այսօր ուզում է միավորներ շահել՝ Հայաստանի նախկին իշխանություններին քննադատելով։ Ասել է,թե ՀՀԿ-ն ամեն գնով ուզեց իշխանություն պահել և դրա համար մենք ծանր գին վճարեցինք։ Ծակ պրոֆեսորություն անող Ղազինյանին ասեմ,եթե ամեն գնով իշխանություն էր ՀՀԿ-ն պահում,բա այդ ո՞նց եղավ […]

Ադրբեջանը Հայաստանին պատերազմ «կառաջարկի»

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։  «Այն, ինչ կատարվում է Վրաստանում, կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Ադրբեջանական հետախուզությունը հիմա գործի է լցվել. փորձում են ավելի սաստկացնել վրաց-ռուսական հարաբերությունները՝ նկատի ունենալով ցամաքային ճանապարհները փակելը։ Ի վերջո, վրացիները կհանգստանան, բայց արդյունքում կարող են փակվել դեպի ՀՀ տանող բեռնուղիները։ Դրանից […]

Ռուսաստան ներգաղթած քաղաքացիների թվով Հայաստանը 5-րդն է

Նախորդ տարի Ռուսաստան է այցելել 565 հազար ներգաղթյալ, 90%-ը` ԱՊՀ երկրների տարածքից: Այս մասին հաղորդում է  «Российская газета»-ն: Ռուսաստան ժամանածների թվով առաջին հորիզոնականում Ուկրաինան է՝ 24% ցուցանիշով։ Երկրորդ տեղում Ղազախստանն է` 72,1 հազար մարդ, աճը, երրորդում՝ Տաջիկստանը` 67,9 հազար մարդ, 4-րդ հորիզոնականում Ուզբեկստանն է՝ 55․3 հազար մարդ, իսկ 5-րդում՝ Հայաստանը՝ 48․4 հազար մարդ։ Հայաստանից ներգաղթյալների թիվը նվազել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի