23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2019

Դեղին քարտ՝ Ստրասբուրգից: Վենետիկի հանձնաժողոում հետեւում են հայաստանյան իրավական զարգացումներին

Այսօր Ստասբուրգում տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստը, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ զարգացող իրադարձություններին։ Քննարկելով իր օրակարգում ներառված այս հարցը՝ որոշում է կայացվել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին լիազորել ուշադիր հետևել Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին ու հարկ եղած դեպքում տալ գնահատականներ։    

Վարչապետն իր սիրած գործի վրա է` ուտում-խմում, քեֆ է քաշում ու ծիծաղում աշխարհի վրա

Քեֆ անողին քեֆ չի պակսի… Անհավատալի է, բայց փաստ։ Տարածաշրջանը, տարածաշրջանի շուրջ աշխարհաքաղաքական կրքերը բառի բուն իմաստով եռում են։ Ոչ մեկը չգիտի, թե ինչով կվերջանա «ուղիղ տեղում»` առանց որեւէ տեսանելի պատճառի առճակատման նոր փուլ թեւակոխած ռուս-վրացական հարաբերությունների հերթական սրացումը։ Հայաստանը Ռուսաստանին, ընդհանրապես աշխարհին կապող կամուրջներից մեկը ուր-որ է կարող է փլվել` Վրաստանով բեռնափոխադրումները (եւ ոչ […]

Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում «Իմ Քայլի» պատգամավորների անհեռատես և անկանխատեսելի վարքագծի կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովը, կողմ` 24, դեմ` 66, ձեռնպահ` 3 ձայներով, այսօր չի ընդունել ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Դեմ քվեարկածների հիմնական մասը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին: Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում այս անհեռատես և անկանխատեսելի վարքագծի կապակցությամբ, հաշվի առնելով, որ՝ Նախագիծը ներկայացվել է […]

«Սա քաղաքական «սամազվանեցություն» է».Էդուարդ Շարմազանով

Եթե համապատասխան անձնավորությունն իշխանության լուռ համաձայնությամբ ինքն իրեն ՍԴ նախագահ է հռչակել, ապա չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան արթնանա, եւ սուրճ խմելուց հետո որոշի, որ ինքը Տիգրան Մեծն է: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:   «Չնայած իշխանությունը եւ կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, […]

Հունիսի 25-ին՝ ժամը 12:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 25-ին՝  ժամը 12:00-ին ,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվի քաղաքագետ Աղասի Ենոքյանը: ԹԵՄԱ՝  ՍԴ  դատավոր Վահե Գրիգորյանի վերջին հայտարարությունը. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջը. Վրաստանում տեղի ունեցող իրադարությունների համատեքստում ռուս-վրացական հարաբերությունների ազդեցությունը Հայաստանի արտաքին և ներքաղաքական կյանքում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի