23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2019

Պատմական օրն այսօր է, ոչ թե ապրիլի վերջին շաբաթը /տեսանյութ/

Մարտի 26-ը պատմական օր է մեր նորագույն պատմության և, մասնավորապես, Արցախյան հերոսամարտի քրոնիկոնում: 1992թ. մարտի 26-ին, ԼՂՀ անվտանգության և պաշտպանության ապահովման, անհետաձգելի միջոցառումների մշակման և իրագործման համար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Արցախի ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն: Այսպիսով, մարտի 26-ից Արցախում ինքնապաշտպանության ուժերի ղեկավարումը ստանձնում է Պաշտպանության կոմիտեն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և ձեռնամուխ լինում անհետաձգելի միջոցառումների՝ Արցախի […]

Լավ հաշվարկված ու անաղմուկ. Վանեցյանը՝ վարչապետ, Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ. Իրատես

Նիկոլ Փաշինյանը «երեք սենյակների» դավադրությունը զսպելու մեծ խնդրի առջեւ է կանգնել (վկա` օրերս 4,5 ժամ տեւած նրա ասուլիսը)։ Այս դեպքում խոսքը սեփական թիմում օր օրի նոր թափ հավաքող անջատողական շարժումների մասին է։ Մի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «գորշ կարդինալին» բնորոշ խաղեր է տալիս, սեփական թիմը հավաքում, մյուս կողմում էլ ավելի հզոր միավորում է ստեղծում։ Մեր […]

Անխուսափելի է դառնում Կիպրոսյան տարբերակը. Ժամանակ

Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 29-ին կլինեն Վիեննայում, որտեղ նրանց հետ հաջորդաբար հանդիպում կունենա Ավստրիայի նախագահը: Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Վիեննայում դիվանագիտական աղբյուրներին, հայտնել են, որ Ավստրիայի մայրաքաղաքում այդ օրը կլինի նաեւ Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Այն, որ նրանք տվել էին հանդիպում ունենալու նախնական համաձայնություն, շաբաթներ […]

Ադրբեջանի նախագահը հաստափոր թղթապանակ է փոխանցել Կրեմլին Հայաստանի մասին. Հրապարակ

Թերթի մոսկովյան աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահը հաստափոր թղթապանակ է փոխանցել Կրեմլին, որտեղ ընդգրկված են բոլոր այն հակառուսական և հակապուտինյան միջոցառումները, հայտարարությունները,  որոնց մասնակցել է և արել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին տարիներին՝ մինչեւ ԱԽՔ դառնալը: Սրանով ադրբեջանական իշխանությունը ոչ միայն փորձում է ապացուցել, որ Գրիգորյանը երդվյալ հակառուս է եղել և հիմա […]

«Ձեռամարտը» կուլիսներից տեղափոխվել է կառավարության դահլիճ. Իրատես

Համեստ, գրեթե «չխոսկան», չցցվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն սկսում է ակտիվանալ: Երկրի ֆինանսական ողջ բլոկը վերահսկող Գրիգորյանն արդեն «ոտք է գցում» կառավարությունում «գորշ կարդինալի» մունդիր զգեցած, վերջերս սափրված, Ֆուշեի դափնիներին հավակնող Տիգրան Ավինյանի հետ: «Ձեռնամարտը» կուլիսներից տեղափոխվել է կառավարության նիստերի դահլիճ, ինչն ակնհայտ դարձավ «Արմաթ» լաբորատորիաների աշխատավարձի չվճարման քննարկման ժամանակ: Մհեր Գրիգորյանի ակտիվացումը, ասում են, Փաշինյանի […]

Որ կնոջս ատամները սարքեցիր, ու 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր. Լոռու մարզպետին շշպռել են. Հրապարակ

Թերթին ուշագրավ դեպք պատմեցին՝ մարզպետներից մեկի հետ կապված։ Նա «Վիտամին» խանութից առևտուր է անելիս եղել, վաճառողը, հավանաբար, չճանաչելով, ՀԴՄ կտրոն չի խփել, և մարզպետն աղմուկ է բարձրացրել՝ զանգել է մարզի հարկային՝ պահանջել գալ և տուգանել կարգազանց բիզնեսմենին։ Այս աղմուկի վրա հայտնվել է խանութի տերը և, տեղեկանալով, թե ինչից է մարզպետը վրդովվել, հարցրել է․ «Մարզպետ ջան, […]

Մեզ նախապես չեն ասել, որ աշխատավարձը իջեցնելու են. ԱԺ մաքրուհիները շարունակում են բողոքել

Առավոտից Ազգային ժողովում մաքրուհիները շարունակում են բողոքել աշխատավարձի իջեցումից: «Մեզ նախապես չեն ասել, որ աշխատավարձը իջեցնելու են: Ուրբաթ օրն են ասել, որ 40 հազար պիտի ստանանք», – բողոքեց նրանցից մեկը` դիմելով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին: Վերջինս լսեց մաքրուհիների բողոքը, ապա խնդրեց նրանցից երկուսին կոնտակտներ թողնել, որպեսզի նիստից հետո կարողանա խոսել նրանց հետ խնդրի շուրջ:  Մաքրուհիները […]

Հրաժեշտ կտան գլխավոր դատախազին. Փաստ

ՀՀ կառավարությունը վերջին մի քանի ամիսներին առավել աչքի ընկավ կադրային քաղաքականությամբ և պետական համակարգում գործող նախկին դերակատարներից աստիճանաբար ազատվելու տակտիկայով: Թերթի տեղեկություններով, առաջիկա «թիրախը» գլխավոր դատախազությունն է: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա ամսվա ընթացքում իր պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ըստ տեղեկությունների, վարչապետն արդեն աչքի տակ ունի իր թեկնածուն. դա Գևորգ Կոստանյանն է, […]

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը /Ուղիղ միացում/

Մեկնարկել է Ազգային ժողովի 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հերթական քառօրյան. օրակարգում 11 հարց է:   ԱԺ նիստի օրակարգի առաջին հարցը «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն է՝ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով: Օրակարգի հարցերից են նաև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Կրթության մասին» ՀՀ օրենքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի