06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը /Ուղիղ միացում/

Մեկնարկել է Ազգային ժողովի 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հերթական քառօրյան. օրակարգում 11 հարց է:  

ԱԺ նիստի օրակարգի առաջին հարցը «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն է՝ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով:

Օրակարգի հարցերից են նաև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը վավերացնելու մասին», «ՀՀ կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծերը և այլն:

ԱԺ քննարկմանը կներկայացվի նաև ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ