05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեզ նախապես չեն ասել, որ աշխատավարձը իջեցնելու են. ԱԺ մաքրուհիները շարունակում են բողոքել

Առավոտից Ազգային ժողովում մաքրուհիները շարունակում են բողոքել աշխատավարձի իջեցումից:

«Մեզ նախապես չեն ասել, որ աշխատավարձը իջեցնելու են: Ուրբաթ օրն են ասել, որ 40 հազար պիտի ստանանք», – բողոքեց նրանցից մեկը` դիմելով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին:

Վերջինս լսեց մաքրուհիների բողոքը, ապա խնդրեց նրանցից երկուսին կոնտակտներ թողնել, որպեսզի նիստից հետո կարողանա խոսել նրանց հետ խնդրի շուրջ: 

Մաքրուհիները պնդում են, որ իրենք չեն ցանկանում երկու ժամից ավելի աշխատել` պահանջելով պահպանել իրենց նախկին աշխատավարձը:

Հիշեցնենք, որ նախկինում ԱԺ շենքի մաքրությունը երկու ժամ ապահոված մաքրուհիները վճարվել են 65 հազար դրամ, մինչդեռ ԱԺ նոր ղեկավարությունը շենքի մաքրության ապահովման համար պայմանագիր է կնքել մասնավոր «Քլիներս» ՍՊԸ հետ, որը իր պարտականությունների կատարմանն անցնելու է ապրիլի 1-ից ու հայտարարել է, որ իր հաշվարկով 105 հազար դրույքաչափը պահպանելով` երկու ժամ աշխատելու դեպքում մաքրուհիների աշխատավարձը 40 հազար դրամ է կազմում:

ՍՊԸ ղեկավարը ասել էր, որ առաջարկել է մաքրուհիներին նրանց այլ աշխատանքի տեղավորել երկուժամյա աշխատանքից հետո և ավելի վճարել, մինչդեռ մաքրուհիները մերժում են այս առաջարկը` պահանջելով պահպանել նախկին աշխատավարձը երկուժամյա աշխատանքի դիմաց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ