22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լավ հաշվարկված ու անաղմուկ. Վանեցյանը՝ վարչապետ, Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ. Իրատես

Նիկոլ Փաշինյանը «երեք սենյակների» դավադրությունը զսպելու մեծ խնդրի առջեւ է կանգնել (վկա` օրերս 4,5 ժամ տեւած նրա ասուլիսը)։ Այս դեպքում խոսքը սեփական թիմում օր օրի նոր թափ հավաքող անջատողական շարժումների մասին է։

Մի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «գորշ կարդինալին» բնորոշ խաղեր է տալիս, սեփական թիմը հավաքում, մյուս կողմում էլ ավելի հզոր միավորում է ստեղծում։ Մեր տեղեկություններով, ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը (պարոն Վանեցյան, ազնիվ պիոներական, հավատացնում ենք՝ բացարձակ նպատակ չունենք Ձեր անունն օգտագործելով, սեփական, իմա՝ «Իրատեսի» ռեյտինգը բարձրացնել. հավատացեք, նման խնդիր մենք պարզապես չունենք) քաղաքականություն մտնելու հավակնություններ ունի, եւ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում։ Նրա գործընկերը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է։

ԱԱԾ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, անգամ նախնական սցենար կա. եթե այս զույգին հաջողվի Նիկոլ Փաշինյանին տապալել եւ առաջին պլանում հայտնվել, Վանեցյանը կլինի վարչապետ, Ալեն Սիմոնյանը` ԱԺ նախագահ։ Սակայն ԱԱԾ ղեկավարի մասնագիտական ունակությունները հաշվի առնելով, միանշանակ կարելի է պնդել՝ նա այս ծրագիրն իրագործելու է շատ հաշվարկված, առանց շտապողականության ու անաղմուկ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թեթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ