22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2019

Ալիևն իր հայտարարություններով ցույց էր տալիս, որ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից հետ չեն կանգնելու /տեսանյութ/

«Ալիևն իր հայտարարություններով ցույց էր տալիս, որ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից հետ չեն կանգնելու»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ սահմանային լարվածության միջոցով թիրախավորելով բնակչությանը, ինչից  փորձում է իր համար օգուտներ քաղել: «Դա սպառնալիքի քաղաքականություն է՝ եթե մեզ ձեռնտու ձևով հարցը չլուծվի, […]

Սպասվում է ջերմաստիճանի նվազում

Հանրապետության տարածքում` Մարտի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:   Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 28-30-ի ցերեկային ժամերին կրկին կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 27-ի ցերեկը սպասվում […]

Ժամ-ժամ պետք է պատրաստ լինենք պատերազմի. Սասուն Միքայելյան

Երկկողմանի քննարկումներ կլինեն, սա նորմալ է քաղաքակիրթ աշխարհում, քանի որ առանց քննարկումների հարց չի լուծվում, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին:   «Քննարկումներ միշտ էլ պետք է լինեն, պետք է լինեն բանակցություններ, որովհետև պարզ ասեմ ձեզ՝ Ադրբեջանը երբեք չի եկել բանակցությունների», – ասաց Միքայելյանը:   Խոսելով […]

Ասում եք՝ հարցը «թախծոտ ձայնով» եմ տալիս. բյուջեի կեսի չափ պարտք ունենք մարելու, թախիծ ա, բա ինչ ա. Ուրիխանյանը՝ Փաշինյանին

Այսօր Ազգային ժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Հայաստանը կարողանալու՞ է առանց խնդիրների սպասարկել արտաքին պարտքն ու, եթե չլինեն գումարներ այդ պարտքը սպասարկելու համար, կարո՞ղ է Հայաստանի Հանրապետությանը սպառնալ դեֆոլտի վտանգ։ «Չգիտեմ, ինչի՞ եք այդքան թախծոտ ձայնով այդ հարցը տալիս, որովհետև հասկանալի է չէ՞, որ դա նորություն չէ, այսօր […]

Ժամանակն է՝ լրջորեն ուսումնասիրել երջանկության մեխանիկան. Աշոտյանը՝ Փաշինյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հիշատակեց, որ Երջանկության համաշխարհային ցուցիչում Հայաստանը անցյալ տարի 13 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը: Նա, որպես տեղեկատվական մանիպուլյացիաների գրոսմայստեր, «մոռացավ» հիշատակել, որ անգամ «երջանկաբեր թավշյա հեղափոխությունից» հետո երջանկության ցուցանիշով Հայաստանը ընդամնեը 116-րդ տեղում է, ետ լինելով Սենեգալից, Սոմալիից և անգամ Բուրկինա-Ֆասոյից: Ուստի […]

ԱԺ մաքրուհիներն աշխատանքից ազատման դիմում են գրել

Ազգային ժողովի թվով 60 հավաքարարներ այս պահին աշխատանքից ազատման դիմում են գրել՝ ուղղված ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ համառոտ ներկայացնելով իրենց նկատմամբ կիրառված անարդարացի վերաբերմունքը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովի թվով 60 մաքրուհիները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք հայտարարել են գործադուլ անելու մասին։ Նրանք օբյեկտիվորեն վրդովված էին իրենց աշխատավարձերը կրճատելու և 40 հազար դրամ դարձնելու փաստից։   Խնդիրն […]

Հերի՛ք եղավ, այն պաշտոնյաները, ովքեր պետական շահը շարունակելու են ստորադասել, թող տեղ չունենան պետական ապարատում

Մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել հասկանալու համար, թե «ժողովրդագրական վիճակի բարելավման ինչ հասցեական ծրագրեր կարող ենք իրականացնել»։ Ուզում եմ պարոն վարչապետի ուշադրությունը հրավիրել ժողովրդագրական վիճակը վատթարացնող մի շատ տարածված ու վտանգավոր երևույթի վրա, որի էությունը կայանում է ծնողների կամ նրանց «օրինական» ներկայացուցիչների կողմից հայ երեխաների ապագա քաղաքացիությունը  կամայականորեն փոխելու ու նրանց […]

Պարոն վարչապետ, ես ու Դուք գիտենք, որ շաքարավազի շուկայում 78 տոկոսը բացարձակ մենաշնորհ է. Սերգեյ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի երեկվա հայտարությանը՝ կապված «Կենսաթոշակների մասին» օրենքի հետ, որտեղ ԱԺ նախագահը կոչ արեց ընդդիմադիր խմբակցություններին դեմ քվեարկել օրենքի նախագծին, նշեց. «Պարոն Միրզոյան, չեմ կարծում, որ Դուք այն կարծիքին եք, որ մենք դեմ կոճակի տեղը չգիտենք կամ դժվարանում ենք այն սեղմել»։   Ապա […]

Պետական լիազոր մարմինները մատնված են հանցագործ անգործության. փաստաբան

Պետական լիազոր մարմինների անգործությունն ու անօրինական գործառույթների պատճառով ոչ միայն տուժում է երկրի քաղաքացին այլ դրանից բխող իրավական հոտևանքները կարող են լինել կործանարար: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ահազանգեցփաստաբան Լևոն Բաղդասարյանը: «Ցավոք այս խախտումները դարձել են խրոնիկ: Երկրի ղեկավարության որդեգրած քաղաքականությունը իրականացնելու համար պետք է լիզոր մարմինները այս ոլորտում կարողանան իրենց տեղում և դերում լինել»,-ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված