22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2019

Ամերիաբանկի ֆինանսական աջակցությամբ բացվել է 120 աշխատատեղ ունեցող նոր գործարան /տեսանյութ/

Բացվել է  «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանը: Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս  շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել 15 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով իրականացված աշխատանքներին ու արտադրական գործընթացին: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ: Նախագծի հիմնական ֆինանսավորողն է Ամերիաբանկը, որի օգնությամբ  լուծվել է ոչ […]

Իշխանական պատգամավորը, թալինցիների «Ֆուլ Հաուսը» ու բնապահպանության «պեչենու ծառը»

Այսօր Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հայտնեց, որ Թալին կատարած այցի ժամանակ թալինցիները բարձրացրել են Արմենիա ՀԸ-ով հեռարձակվող Ֆուլ Հաուս հաղորման հարցը, մասնավորապես այն, որ այդ հաղորդման սերիաներից մեկի ժամանակ ինչ-որ տան լուսանկար էն ցույց տվել և ասել, որ այն տուն չէ, գոմ է և գտնվում է Թալին քաղաքի կենտրոնում: […]

Աննա Հակոբյանը կմեկնի ԱՄՆ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ապրիլի 1-ին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ինչպես հաղորդում է վարչապետի տիկնոջ պաշտոնական կայքը, այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցելու են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն […]

Նիկոլ Փաշինյանը ռեկտորների հարցում ավելացնում է «դոզան»

Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ հիշեցնելով օրերս վարչապետի արած հայտարարությունը: «Հարգելի պարոն Փաշինյան, եթե չեմ սխալվում՝ Ձեզ է պատկանում այն արտահայտությունը, որ մեզ պետք չեն այնպիսի ռեկտորներ, որոնք ուսանողների առջև դուռ են փակում։ Արդյո՞ք նրանց աշխատանքը գնահատվում է դռներ բացել-փակելով, կամ նրանց […]

Մարտի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն իրանագետ Արտյոմ Տոնոյանը և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:   ԹԵՄԱ՝     ԱԺ  հաստատել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը. համաձայնագրի կարևորությունը հայ-իրանական հարաբերություններում:

Թող մի ամիսն անվանակոչեն Մակունցի անունով,մյուսն՝ Արայիկ Հարությունյանի.Վահան Բաբայան /տեսանյութ/

ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանի կարծիքով քաղաքացու օր նշելու մասին խոսակցությունները պարզապես տեսարաններ ապահովելու համար են: «Այն քաղաքացիները, ովքեր այսօր չեն ողջունում այն գործընթացները, որոնք այօր տեղի են ունենում, ստացվում է այդ մարդիկանց տոնը չի այսօր: Սա ևս մեկ անգամ ավելի քաղաքակիրթ ձևով սևի և սպիտակի բաժանելու քաղաքականություն է»,-ասաց Բաբայանը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Մեղրիի դեպքերի վերաբերյալ վարչապետի լռությունը խայտառակություն է /տեսանյութ/

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը Մեղրիի զորամասում պատահած դեպքը և դրա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  լռությունը համարեց խայտառակություն: «Այդ դեպքը մեկնաբանության չի արժանանում, փոխարենը մեկնաբանության են արժանանում  բազմաթիվ այլ անկարևոր դեպքեր: Դա մի խայտառակ պրոբլեմ է»,-ասաց Քոչարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Մեր ազգը ամբողջովին դարձել է բաց նամակ գրող և հրաժարական պահանջող /տեսանյութ/

«Ցավալի է, որ մեր երկրում այս վերջին իրադարձությունները դարձրեցին պրակտիկա՝ հարցերը լուծել բունտով: Այսօր ով ումից դժգոհ է վեր է կենում և բունտ է անում»,-լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ԵՊՀ-ում ծավալված վերջին իրադարձություններին ասաց նախկին պատգամավոր Վահան Բաբայան: Վերջինս ընդգծեց, եթե մի տեսանկյունից սա ժողովրդավարություն է, ապա մյուս տեսանկյունից այն քայքայում է պետության հիմքերը. «Մեր ազգը ամբողջովին […]

Օտարերկրյա ներդրողների համար խոչընդոտ են հանդիսանում ՀՕ հաճախակի փոփոխությունները

ՀՀ-ում առկա են մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում օտարերկրյա ներդրողների համար: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով բիզնես միջավայրում ներդրողներին 3 կարևոր հարցեր են հետաքրքրում՝ ծախսերը, ռիսկերը և օրենսդրության փոփոխությունները: Նրա խոսքով՝ պետական ծառայությունների և ենթակառուցվածքների ցածր որակի գործունեությունը  լրացուցիչ ծախսեր է առաջացնում ներդրողների համար: Երբեմն, բիզնես պլանով նախատեսված ծախսերը գերակշռում  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված