ՀՀ նախագահը հարգել է մարտի 1-ի զոհերի հիշատակը /տեսանյութ/

Վերջին շրջանում հացը կրկին 10-20 դրամով թանկացել է: Նախորդ թանկացումը մոտ 6 ամիս առաջ էր տեղի ունեցել: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ վերջին 6 ամիսների ընթացքում հացը թանկացել է 20-30 դրամով, ինչը, համաձայնեք, որ բավականին մեծ հարված է միջին և ցածր եկամուտ ունեցող սպառողների համար, որոնք կազմում են ազգաբնակչության մոտավորապես 70 տոկոսը: Հասկանալու համար, թե […]
Մարտի 1 դեպքերից 11 տարի անց չափազանց կարևոր է գնահատական տալ տեղի ունեցածին, իր մարտիմեկյան ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ուղղված չէին առանձին գործող ուժի, անհատի դեմ: Այդ բռնությունների ու ապօրինությունների միակ թիրախը ՀՀ քաղաքացին էր, նրա իրավունքը, արժանապատվությունն ու ազատությունը», – ասաց նա: […]
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում ՀՔԾ-ն արգելանք է դրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, հաղորդում է «Փաստինֆոն»: Ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել, որ նշված գործի շրջանակներում Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1- ին մասով՝ սահմանադրական կարգը տապարելու համար։ Վերջինս հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Աղբյուրի […]
2008թ.-ի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից անցել է 11 տարի: 2008-ի այս օրը (լույս 2-ի գիշերը) Երևանի կենտրոնում ոստիկանական զորքերի ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեցին ՀՀ 10 քաղաքացի, որից 8-ը հանրահավաքների մասնակիցներ էին, իսկ 2-ը՝ ոստիկաններ: Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի էին ունեցել ՀՀ նախագահի ընտրություններ, դրան հաջորդող բոլոր օրերին՝ մինչև մարտի 1-ը ներառյալ, […]
Միջազգային իրավունքի տեսության համաձայն արտաքին ինքնուրույն քաղաքականություն վարելու կարողությունը երկրի իրական ինքնիշխանության կարևորագույն հատկանիշներից է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրանյան այցի ընթացքում հնչեցվեց Հայաստանը իրանյան գազի համար տարանցիկ երկիր լինելու և Պարսից ծոց-Սև ծով էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ աշխատելու հայկական կողմի պատրաստակամության մասին աննախադեպ հայտարարություն: Նկատենք, որ 2017թ. օգոստոսին Սերժ Սարգսյանի իրանյան այցի ընթացքում նույն […]
Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը երեկվա դրությամբ դեռ ԱԺ չէր ներկայացվել, ու չի բացառվում, որ մարտի 5-ին մեկնարկող նստաշրջանում էլ այդ նախագիծը քննարկման չդրվի: Չնայած իշխանությունը հայտարարում է, որ փոփոխությունները հայտնի են, և 17-ի փոխարեն ունենալու ենք 12 նախարարություն, սակայն կարծես վստահ չեն, որ դա ճիշտ ճանապարհ է, և խուսափում են հրապարակայնացնել նախագիծը, որն իշխանական […]