Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Russai Today» հեռուստաընկերության կողմից հրապարակված սկանդալային տեսանյութը կարծես թե լայն արձագանք չգտավ ներհայաստանյան քաղաքական և հասարակական շրջանակներում: ՀՀ իշխանությունների կողմից որևէ արձագանք այս տեսանյութի հետ կապված դեռ չի հնչել (կամ՝ ես ինչ-որ բան բաց եմ թողել), ինչն առվազն տարակուսանք է առաջացնում: Այս խնդիրն ունի անկյունաքարային նշանակություն առնվազն 2 […]
Ծրագիրը՝ որպես հետհեղափոխական կառավարության ծրագիր, թույլ է արտահայտում այդ հեղափոխության խնդիրները, «Կառավարության ծրագիր. ինչպե՞ս ապահովել դատարանների անկախությունը և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը» թեմայով քննարկմանն ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը: «Թույլ է արատահայտվում հեղափոխության հիմնական խնդիրներն ու ակնկալիքները, որով ժողովուրդը դուրս եկավ փողոց և ժողովրդական շարժման արդյունքում փոխեց կառավարությունը: Այդ հեղափոխական ժողովրդի ակնալիքները […]
Ջրային համակարգում մոտավորապես 8-ից 10.5 միլիարդ դրամի պարտք կա, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խնիրն ինչի մեջ է. մենք ունենք այսպիսի մեխանզիմներ, երբ ջուրը մատակարարվել է, ջրի դիմաց պարտք է գոյացել, պետք է հասկանանք՝ այդ պարտքը ինչպես է գոյացել։ Գյուղացիները չեն վճարե՞լ, գյուղացիները վճարել են, ընկերությունները չեն հաշվառե՞լ», – նշեց նա։ Վարչապետն […]
Հաշվեքննիչ պալատը բավական ուշագրավ փաստեր է բացահայտել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում: Ընդ որում, բացահայտումների մեծ մասը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ ԱԻՆ-ը գլխավորում էր Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ պաշտպանության ներկա նախարարը: Պարզվել է՝ դեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին 21.4 մլն դրամ է հատկացրել, որի մի մասը պետք է ուղղվեր «Իսուզու» մակնիշի […]
Երբ դու խոսում ես, պետք է հաշվի առնես, որ յուրաքանչյուրը «լսում» է այն, ինչը հաճելի է կամ հակառակը՝ տհաճ իր ականջին։ Մեկը Նիկոլ Փաշինյանի երկօրյա ելույթներից առանձնացնում է աղքատության հաղթահարման իշխանական «բանաձեւը», մյուսը՝ հաթաթաներն ու հեգնանքը, երրորդը՝ հատուկենտ, վախվորած քննադատությունների հանդեպ մերժողական վերաբերմունքը, չորրորդը՝ ՀԴՄ-ներ խփելու հորդորը, հինգերորդը՝ կրուտիտներն ու ժարգոնը, վեցերորդը հիանում է նրա՝ […]
Հեղափոխությունից օրեր հետո՝ մայիսին, երբ հեղափոխականներից մեկն արդեն պաշտոն էր ստացել, լրագրողը զանգել էր նրան եւ հարց տալուց առաջ ճշտել՝ «կարելի՞ է ձեզ անունով դիմել»: Նախկին հեղափոխականն անգամ զարմացավ՝ «իհարկե, ես բացարձակապես չեմ փոխվել»: Վերջերս, երբ մեկ այլ գործընկեր նույն պաշտոնյային դիմեց անունով, նա բավականին սառը կերպով ճշգրտում մտցրեց՝ «գուցե պարո՞ն…»: Թերեւս մանրուք է, բայց՝ […]
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մանրամասներ է ներկայացրել 0038 հրամանի վերաբերյալ։ Նախկին նախարարը նշել է, որ 2008 թ․ մարտիմեկյան իրադարձություններում բանակը հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել։
Որդուն Հրազդանի քաղաքապետ դարձնելուց եւ ինքն էլ ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել»: Ասում են՝ Կոտայքի մարզում խայտառակ իրավիճակ է տիրում: Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Սասուն Միքայելյանն է հրահանգում, թե ով որտեղ պետք է առաջադրվի կամ չառաջադրվի: Օրինակ, Կոտայքի Քաղսի համայնքում լուրեր են շրջանառվում, թե փետրվարի […]