22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 22, 2019

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կմեկնի հունվարի 25-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կմեկնի հունվարի 25-ին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովից (ԵՏՀ)  տեղեկացնում են, որ Ն.Փաշինյանն այդ օրը ԵՏՀ գլխավոր գրասենյակում ելույթով հանդես կգա, որը նվիրված կլինի Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության ստանձմանը։

ԵՊՀ խորհրդի նախագահ է ընտրվել Գևորգ Մուրադյանը

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Գևորգ Մուրադյանը։ Գևորգ Մուրադյանի թեկնածությունն առաջադրեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։ ԵՊՀ խորհրդի քարտուղար ընտրվեց արևելագետ Արթուր Իսրայելյանը։ Գևորգ Մուրադյանն իր ելույթում ասաց, որ առաջնային նպատակը պետք է լինի այն, որ ճիշտ գնահատվեն համալսարանի խնդիրների առաջնահերթությունները, իրական հնարավորությունները և լուծումների ճանապարհը:

Չկոռումպացված լինելը օրենքի պահանջ է, ու այդպիսին լինելը իրեն պարգեւատրելու իրավունքներ չի ստեղծում. քաղաքագետ

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ որոշ մարզպետերի կողմից իրենց և մարզպետարանների աշխատակիցներին պարգևավճարներ տրամադրելու մասին տեղեկություններին։ Նա, մասնավորապես, նշել է. «Հետայսու թող «Իմ քայլի» բոլոր պաշտոնյաները, ղեկավարությունը եւ ներկայացուցիչները, երբ որեւէ բան՝ պարգեւավճար, թե ինչ, մեկնաբանեն «օրենքով արգելված չէ» եզրույթով, միշտ հիշեն, որ իրենց ցանկացած քայլ պետք է համապատասխանի նաեւ դաշինքի […]

Սերժ Սարգսյանը եթե ոչ ամեն օր, ապա գոնե ամիսը մի քանի անգամ համալսարանի գործերով զբաղվում էր. ԵՊՀ ռեկտոր

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հուսով է, որ հոգաբարձուների խորհրդի նոր անդամները համալսարանը կտանեն զարգացման ուղով, սակայն չի կարծում, թե խորհրդի նախորդ անդամները պասիվ են եղել։  «Իրենց ուժերի ներածին չափով աշխատել են։ Գնահատականներ տալու ժամանակ չէ, աշխատելու ժամանակ է»,–այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Նախորդ խորհրդի աշխատանքները ԵՊՀ ռեկտորը լավ է գնահատում, […]

Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայացուցիչն այլևս չի նախագահելու ՀԱՊԿ-ում

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՊԿ ճգնաժամի մասին. Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայացուցիչն այլևս չի նախագահելու ՀԱՊԿ-ում: Դրա մասին ասել եմ ճգնաժամի առաջին իսկ օրվանից: Ակնհայտ է նաև, որ այդ դիրքորոշմանը աջակցում են մնացած բոլոր անդամ պետությունները: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ետ չկանգնելով սեփական դիրքորոշումից և միաժամանակ չպառալիզացնելով կազմակերպության աշխատանքը և գործընկերների հետ […]

Քննչականում իրավական քաոս է. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Մի կողմից ՄԻԵԴ-ի որոշումը, մյուս կողմից դատական համակարգից մշտական բողոքները թույլ են տալիս միանշանակ պնդել, որ այս ոլորտում իրավիճակ չի փոխվել։ Ինչպես երեւում է, նոր իշխանություններն էլ ջանք չեն գործադրում, որ օր առաջ խնդիրները կարգավորվեն։ Ավելին, արդարադատության համակարգում եղած խնդիրներին` կոռուպցիա, անարդար վճիռներ, գումարվում են նորերը` ոչ պրոֆեսիոնալիզմ եւ իրավական անգրագիտություն։ Ասվածի […]

Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեռևս օգոստոսի 17-ին իր կառավարման 100 օրն ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար» ձեռնարկի մասին: Շաբաթներ անց պարզ դարձավ, որ խոսքը գնում է Սիրիա հայկական զորախումբ գործուղելու մասին: Տվյալ նախաձեռնությունը մի պահ քննարկման առարկա դարձավ փորձագիտական շրջանակներում, իսկ քաղաքական հարթության մեջ, անհամեստ չհնչի, այս խնդիրը Ազգային […]

Համատարած պարգեւատրումները եւ 13-րդ աշխատավարձերն արատավոր պրակտիկա է. «Իմ քայլի» պատգամավոր

Համատարած պարգեւատրումները եւ 13-րդ աշխատավարձերն արատավոր պրակտիկա է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Համատարած պարգեւատրումների եւ 13-րդ աշխատավարձի մասին խոսել եմ դեռեւս մեկ ամիս առաջ, հարցազրույցներից մեկի ընթացքում, երբ մտքովս էլ չէր անցնում, որ այս արատավոր պրակտիկան նույնությամբ կրկնվելու է։ Սա արատավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված